Բլոգ

Վերլուծություն

Բլոգ

Ներդրումային գաղափարներ, շուկաների վերլուծություն և ընկերության նորություններ՝ Sirius Capital-ի թիմից։

news

Ի՞նչ է գործոնային ներդրումը

Բաժնետոմսերը կարելի է խմբավորել ոչ միայն ըստ երկրների կամ ոլորտների, այլև ըստ ընդհանուր բնութագրերի։ Օրինակ՝ որոշ ընկերություններ համեմատաբար մատչելի են, իսկ մյուսներն աչքի են ընկնում բարձր շահութաբերությամբ ու փոքր պարտքով, իսկ երրորդները վերջին շրջանում աճել են մյուսներից ավելի արագ։ Նման բնութագրերն անվանում են գործոններ։
Կարդալ5 րոպե
news

Ձեր պորտֆոլիոյի կլիմա-կոնտրոլը

Կլիմայական ռիսկերը դառնում են երկարաժամկետ ներդրումային ամենակարևոր թեմաներից մեկը։ Եվրոպան արդեն իսկ բախվում է անոմալ շոգերի (տապի ալիքների) հետ, որոնք նվազեցնում են արտադրողականությունը, մեծացնում էլեկտրաէներգիայի սպառումը և լրացուցիչ բեռ են ստեղծում պետական բյուջեների համար։ Բացի այդ, Էլ Նինյո (El Niño) կլիմայական երևույթը պաշտոնապես վերադարձել է և, ինչպես սպասվում է, կուժեղանա 2026 թվականի ընթացքում։ ԱՄՆ Կլիմայի կանխատեսման կենտրոնի (US Climate Prediction Center) գնահատմամբ՝ 63% հավանականություն կա, որ մինչև 2027 թվականի սկիզբն այն կվերածվի չափազանց ուժեղ երևույթի՝ «սուպեր Էլ Նինյոյի»։
Կարդալ6 րոպե
news

Երբ ԱԲ-ն «մարմին» է ստանում

Վերջին երկու տարիները դարձան արհեստական բանականության (ԱԲ) հանդեպ ներդրողների աննախադեպ հետաքրքրության շրջան։ Գեներատիվ մոդելների թռիչքային զարգացումից հետո տասնյակ միլիարդավոր դոլարներ ուղղվեցին ԱԲ մշակողներին, չիպեր արտադրողներին և ամպային ենթակառուցվածքների մատակարարներին։ Այնուամենայնիվ, քանի որ շուկան սկսում է փնտրել աճի հաջորդ կետերը, ուշադրությունն ավելի ու ավելի է տեղափոխվում թվային ԱԲ-ից դեպի դրա ֆիզիկական մարմնավորումը։
Կարդալ10 րոպե
news

Միջուկային վերածնունդ

Ատոմային էներգետիկան կարող է գրավիչ գաղափար երևալ շուկայում երկարաժամկետ ներդրումների համար: Այն հանդիսանում է հուսալի, շուրջօրյա և անածխածին գեներացիայի սակավաթիվ աղբյուրներից մեկը, որի պահանջարկը կտրուկ աճել է տվյալների մշակման կենտրոնների (data centers) բումի և արհեստական բանականության (ԱԲ) զարգացման շնորհիվ: Ստեղծվում է մի իրավիճակ, երբ քաղաքական ու կլիմայական օրակարգերը և խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունների կոմերցիոն շահերը ձևավորում են այս էներգակրի նկատմամբ երկարաժամկետ կառուցվածքային պահանջարկ:
Կարդալ10 րոպե
news

Ի՞նչ կարելի է «քաղել» շուկայի ընթացիկ կորեկցիայի ժամանակ

Ֆոնդային շուկան, որպես կենդանի օրգանիզմ, մշտապես փոփոխվում է: Վերելքներն ու անկումները տեղի են ունենում անընդհատ, իսկ աղմկահարույց վերնագրերն ու ներդրողների տրամադրությունների փոփոխությունը հաճախ հանգեցնում են առանձին արժեթղթերի կտրուկ շարժերի: Երբեմն նման շարժերը հիմնավորված են ֆունդամենտալ գործոններով, իսկ երբեմն՝ շուկայի չափազանցված արձագանքն են: Որոշ դեպքերում պայմանների փոփոխությունը ժամանակավոր բնույթ է կրում, այլ դեպքերում՝ մատնանշում է կառուցվածքային տեղաշարժ:
Կարդալ7 րոպե
news

ԱՄՆ-ից այն կողմ էլ կյանք կա

Ինչպես նշել էինք 2025 թվականի մարտին հրապարակված մեր «Ներդրումներ ամբողջ աշխարհում»[u1] բլոգում, ներդրումային պորտֆելի դիվերսիֆիկացմանը լավագույնս կարելի է հասնել ոչ միայն ակտիվներըտարբեր դասերի և ոլորտների միջև բաշխելով, այլև ներառելով տարբեր աշխարհագրականտարածաշրջաններ։
Կարդալ7 րոպե
news

Ի՞նչ պետք է իմանալ դիվիդենտների մասին

Դիվիդենտներն ընկերության շահույթի մի մասն են, որոնք վճարվում են բաժնետերերին՝ որպես ներդրված կապիտալի դիմաց հատուցում։ Սովորաբար վճարման որոշումը կայացնում է ընկերության տնօրենների խորհուրդը, որը սահմանում է դիվիդենտի չափը, ժամկետները և ձևը (ամենից հաճախ՝ դրամական, երբեմն՝ լրացուցիչ բաժնետոմսերի տեսքով)։ Դիվիդենտները՝ ընկերության ստեղծած արժեքի մի մասը բաժնետերերին վերադարձնելու եղանակներից մեկն են։
Կարդալ6 րոպե
news

Ներդրումներ կենսատեխնոլոգիական ոլորտում

2020-ից 2021 թվականներին կենսատեխնոլոգիական ոլորտի մի շարք ընկերություններ սկսեցին բաժնետոմսեր թողարկել։ 2022 թվականին, սակայն, այս ալիքը մարեց՝ երբ նոր ցուցակված ընկերությունների բաժնետոմսերի գները կտրուկ նվազեցին ոլորտի անկման ֆոնին։ Ներդրողները կորցրել էին հետաքրքրությունը ոլորտի նկատմամբ, և մինչև վերջերս այն մնում էր արհեստական բանականության և կրիպտո բումի ստվերում։
Կարդալ10 րոպե

Թարմացվել է՝

Բլոգ · Sirius Capital