Անվտանգ Պահառություն
- Սիրիուս Կապիտալը լիազորված է իրականացնելու հաճախորդների ակտիվների պահառություն ակտիվների սեգրեգացիա մասին ԿԲ-ի կողմից սահմանված դրույթներին համապատասխան: Բավարար անձնական կապիտալի առկայության շնորհիվ Սիրիուս Կապիտալը դառնում է ձեր միջոցների և ակտիվների պահառության ոլորտում լավագույն ընտրությունը
- Համաշխարհային բանկերի հետ համագործակցության ոլորտում մենք առաջարկում ենք ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող շուկաների լայն ծածկույթ
- Սիրիուս Կապիտալը տրամադրում է ձեզ և ձեր հաճախորդների ակտիվների պաշտպանության լավագույն լուծումներ: Մենք առաջարկում ենք անձնական հաշիվներ դեպոզիտարիաներում, որոնք կիրառում են հաճախորդների ակտիվների սեգրեգացիայի և պաշտպանության՝ ՀՀ ԿԲ կողմից սահմանված լավագույն ստանդարտները՝ նվազեցնելով ձեր վարկային ռիսկը և օգնելով առավելագույնի հասցնել ներդրումային հնարավորությունները
