Դուք նկատե՞լ եք, թե որքան շատ էլեկտրական մեքենաներ (EV) կան փողոցներում այսօր։ Ակամայից մտացում ես ՝ արդյոք հնարավոր է օգտվել այս միտումից ներդրումների միջոցով։
Ըստ Միջազգային էներգետիկ գործակալության (IEA)՝ 2024 թվականին աշխարհում էլեկտրական մեքենաներիվաճառքի թիվը հասել է 17 միլիոնի՝ աճելով ավելի քան 25%-ով։ 2024 թվականի վերջում էլեկտրականավտոմեքենաների համաշխարհային պարկը հասել է մոտավորապես 58 միլիոնի՝ կազմելով աշխարհում բոլորուղևորատար ավտոմեքենաների մոտ 4%-ը և ավելի քան 3 անգամ ավելի շատ, քան 2021 թվականին։Բնականաբար, էլեկտրոմոբիլները աշխարհում տարածված են անհավասար. Չինաստանում յուրաքանչյուրտասներորդ մեքենան էլեկտրական է, մինչդեռ Եվրոպայում՝ մոտ յուրաքանչյուր քսաներորդը։
Աղբյուր՝ IEA, Sirius Capital
Շատ կառավարություններ ներդնում են սուբսիդավորման ծրագրեր՝ խթանելու էլեկտրական մեքենաների օգտագործումը և հասնելու բնապահպանական նպատակներին։ Այս նախաձեռնությունները մաս են կազմում կլիմայի փոփոխությանն ուղղված լայնածավալ քաղաքականության, որի նպատակն է նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները և անցում կատարել կայուն տրանսպորտի: Այսօր էլեկտրական մեքենաները հաճախ առաջարկում են ավելի ցածր ընդհանուր սեփականության արժեք՝ համեմատած ներքին այրման շարժիչով (ՆԱՇ) մեքենաների հետ՝ հիմնականում վառելիքի և սպասարկման ցածր ծախսերի պատճառով։ Էլեկտրական մեքենաների մատչելիությունն էապես բարելավվել է վերջին տասնամյակում՝ պայմանավորված մարտկոցների գների նվազումով, մրցակցության աճով և ավտոարտադրողների մասշտաբների էֆֆեկտով։ 2024 թվականին, չնայած մարտկոցների միջին հզորության փոքր աճին, մարտկոցների միջին գլոբալ գինը նվազել է ավելի քան 25%-ով՝ համեմատած 2023 թվականի հետ, ինչը հանգեցրել է էլեկտրական մեքենաների արտադրության և մանրածախ գների նվազման։ Միջազգային էներգետիկ գործակալության (IEA) տվյալներով ակնկալվում է, որ 2025 թվականի արդյունքներով էլեկտրական մեքենաների համաշխարհային վաճառքը կրկին կաճի ևս 25%-ով, ինչպես 2024 թվականին՝ գերազանցելով 20 միլիոն վաճառված մեքենաներ։ Թեև վաճառքը կարող է ազդվել տնտեսական անկայունությունից և քաղաքականության փոփոխություններից, կանխատեսվում է, որ 2025 թվականին վաճառվող յուրաքանչյուր չորս մեքենայից մեկը կամ ավելի կլինի էլեկտրական։ 2024 թվականի արդյունքներով Չինաստանը հանդիսանում էր էլեկտրական մեքենաների խոշորագույն շուկան և արտահանողը։ Համաշխարհային արտահանումը կտրուկ աճեց 2024 թվականին՝ գրեթե 20%-ով՝ հասնելով շուրջ 3.2 միլիոն մեքենայի։ Ինչպես արտադրման մեջ այնպես էլ արտահանման դեպքում ավելի շատ մասը բաժին է հասել Չինաստանին ՝մոտ 40%-ը կամ մոտավորապես 1.25 միլիոն մեքենա։
Չինական էլեկտրական մեքենաների արտադրողներ

Տարածաշրջանային տուրքերի քաղաքականությունների փոփոխությունները դժվարացնում են չինական էլեկտրական մեքենաների (EV) մրցունակությունը հիմնական շուկաներում։ 2024 թվականին մի շարք տարածաշրջաններ ներդրել են նոր ներմուծման տուրքեր չինական էլեկտրական մեքենաների համար։ Այս լրացուցիչ արտահանման հետ կապված ծախսերը ստիպում են չինական ավտոարտադրողներին ստեղծել արտադրական ձեռնարկություններ արտերկրում: Նպատակագրված հավաքման գործարանները ուղղված են ինչպես տեղական շուկաներին ուղղակի մատակարարում ապահովելուն (օրինակ՝ BYD-ի գործարանը Բրազիլիայում), այնպես էլ արտահանմանը՝ նվազեցնելու Չինաստանից ներմուծման տուրքերի բարձրացման հետ կապված ռիսկերը (օրինակ՝ BYD-ի գործարանը Թուրքիայում, որը ծառայում է ԵՄ-ի շուկային արտահանման համար): Եվրոպան և Հարավարևելյան Ասիան, ամենայն հավանականությամբ, կմնան հիմնական տարածաշրջանները նման հավաքման ձեռնարկություններ տեղադրելու համար։ Միևնույն ժամանակ՝ սուբսիդիաներից աստիճանաբար հրաժարվելը հանգեցնում է էլեկտրական մեքենաների շուկայում կառավարության ծախսերի կրճատմանը, մինչդեռ ընդհանուր համաշխարհային սպառողական ծախսերը էլեկտրական մեքենաների վրա աճում են (սա նշանակում է, որ սուբսիդիաների կարևորությունը էլեկտրական մեքենաների գնումներում նվազում է)։
Էլեկտրական մեքենաների (EV) շուկայի աճին մասնակցելու ներդրումային հնարավորություններ
Եթե ցանկանում եք օգտվել էլեկտրական մեքենաների ոլորտի արագ զարգացումից, ապա ահա մի շարք կարևոր ընկերություններ և ETF-ներ, որոնցում կարելի է ներդրում կատարել՝ բացի Tesla-ից (TSLA):
Ավտոարտադրողներ
- BYD (1211 HK)
- Geely Auto (175 HK)
- Li Auto (LI US/2015 HK)
- Leapmotor (9863 HK)
- NIO (NIO)
- XPeng (XPEV US/9868 HK)
- Rivian (RIVN)
Լիցքավորման ենթակառուցվածք
Մարտկոցներ և հումք
- Albemarle (ALB) – Արտադրում է լիթիումի միացություններ, որոնք կիրառվում են EV մարտկոցներում և սպառողական էլեկտրոնիկայում
- Contemporary Amperex Technology (3750 HK) – Մարտկոցների խոշոր արտադրող
ETF-ներ՝ ոլորտային դիվերսիֆիկացիայի համար: Նպատակահարմար է ներդրողների համար, ովքեր ցանկանում են ներդրում կատարել ոլորտում առանց առանձին բաժնետոմսեր ընտրելու։
- Global X Autonomous & Electric Vehicles ETF (DRIV)
- Global X Lithium & Battery Tech ETF (LIT)
- iShares Self-Driving EV and Tech ETF (IDRV)
Հիմնական ռիսկեր
- Գեոպոլիտիկական ռիսկեր. Չինական մեքենաների ներմուծման սահմանափակումներ ԱՄՆ-ում, Կանադայում և ԵՄ-ում
- Ռեգուլյատոր ռիսկեր. EV սուբսիդիաների և լիցքավորման ենթակառուցվածքների պետական աջակցությունը կարող է դադարեցվել
- Մրցակցություն. 2025 թվականի մայիսին BYD-ի զանգվածային զեղչերը հանգեցրին ավտոարտադրողների բաժնետոմսերի անկմանը
- Տեխնոլոգիական և էկոլոգիական ստանդարտների փոփոխություններ. եթե ընկերությունները չեն հարմարվում, կորցնում են մրցունակությունը
Ներդրումներ կատարեք Sirius Capital-ի հետ
