Ֆոնդային շուկան, որպես կենդանի օրգանիզմ, մշտապես փոփոխվում է: Վերելքներն ու անկումները տեղի ենունենում անընդհատ, իսկ աղմկահարույց վերնագրերն ու ներդրողների տրամադրությունների փոփոխությունըհաճախ հանգեցնում են առանձին արժեթղթերի կտրուկ շարժերի: Երբեմն նման շարժերը հիմնավորված ենֆունդամենտալ գործոններով, իսկ երբեմն՝ շուկայի չափազանցված արձագանքն են: Որոշ դեպքերումպայմանների փոփոխությունը ժամանակավոր բնույթ է կրում, այլ դեպքերում՝ մատնանշում է կառուցվածքայինտեղաշարժ:
Եթե համարում ենք, որ արժեթղթի անկումը ժամանակավոր է կամ բավարար չափով հիմնավորված չէ ֆունդամենտալ գործոններով, ապա երբեմն իմաստ ունի դիտարկել այդ արժեթղթի գնումը ցածր մակարդակներում՝ «քաղելով» այն գրավիչ գնով, որպեսզի հետագայում շահույթ ստանանք գնի՝ նախկին մակարդակներին վերադառնալուց: Սակայն չպետք է մոռանալ, որ նման հնարավորությունների պատուհանները արագ են փակվում. հաճախ ակտիվները օպերատիվորեն հետ են գնվում, և աճի պոտենցիալը (upside) անհետանում է՝ ներդրումային գաղափարը զրկելով արդիականությունից: Միևնույն ժամանակ, ցանկացած նման գործարք կրում է ռիսկեր. գնանշումների վերականգնման երաշխիքներ գոյություն չունեն:
Ստեղծարար ավերում
2026 թվականի հունվարի վերջին և փետրվարի առաջին կեսին առաջատար ծրագրային ապահովման (software) ընկերությունների կապիտալիզացիան նվազեց գրեթե մեկ տրիլիոն դոլարով: Խուճապի գլխավորկատալիզատորը Anthropic ընկերությունն էր, որը ներկայացրեց Claude Cowork կոչվող արհեստականբանականության (ԱԲ) նոր գործիքը և դրա հետ կապված փլագինները: Այս արտադրանքը ցույց տվեց ոչ միայնկոդ գրելու, այլև ինքնավար կերպով կորպորատիվ առօրյայի ամբողջական շերտեր փակելու կարողություն՝ հինտվյալների բազաների արդիականացումից մինչև իրավաբանական փաստաթղթաշրջանառության լիարժեքավտոմատացում:
Շուկան ակնթարթորեն արձագանքեց սրան որպես էկզիստենցիալ սպառնալիք ավանդական ծրագրավորողներիհամար: Ներդրողները սկսեցին դիտարկել ԱԲ-ն որպես սովորական SaaS (Software as a Service) մոդելի«մարդասպան». նոր AI-գործակալներն ի վիճակի են կատարել ֆունկցիաներ, որոնց համար նախկինումհարկավոր էր գնել տասնյակ տարբեր ծրագրեր: Առաջացավ ծրագրային ստեկի «սեղմման» ռիսկ: Բացի այդ, ԱԲ-ն արմատապես նվազեցնում է ծրագրային ապահովման ստեղծման արգելքները՝ թույլ տալովստարտափներին ավելի էժան մրցակցել մոնոպոլիստների հետ: Արդյունքում ներդրողները վախեցան ՏՏհսկաների գնային ուժի (pricing power) կորստից:
Վաճառքների լրացուցիչ դրայվեր դարձան նաև տեխնոլոգիական հատվածի գերագնահատված լինելուվերաբերյալ շուկայի երկարամյա մտավախությունները:
Այնուամենայնիվ, հարցը, թե արդյոք անկախ ԱԲ մոդելները կոչնչացնեն ավանդական ՏՏ ընկերություններին,մնում է բաց: Խոշոր խաղացողները կամ զարգացնում են սեփական նեյրոցանցերը, կամ ակտիվորենհամագործակցում են ԱԲ ստեղծողների հետ: Շուկային ժամանակ կպահանջվի հասկանալու համար՝ ԱԲ-նկործանո՞ւմ է նրանց բիզնեսը, թե՞ ընդհակառակը՝ բարձրացնում է այն արդյունավետության նոր մակարդակի: Այսխուճապի ֆոնին վերլուծության համար գրավիչ կարող են թվալ հետևյալ ընկերությունների զգալիորեն էժանացածբաժնետոմսերը.
· Microsoft (MSFT US) · ServiceNow (NOW US) · Datadog (DDOG US) · RELX (REL LN) · Veeva Systems (VEEV US) · Salesforce (CRM US) · Intuit (INTU US)
Էներգետիկ շոկ
Փետրվարի վերջին և մարտի սկզբին աշխարհը բախվեց կոշտ աշխարհաքաղաքական ճգնաժամի: ՄերձավորԱրևելքում հակամարտության սրումը և դրան հաջորդած Հորմուզի նեղուցի փակումը առաջացրինէներգակիրների (նավթ, բնական գազ) և հումքային ապրանքների (ալյումին, պարարտանյութեր) գների կտրուկթռիչք՝ միաժամանակ հրահրելով գլոբալ անկում բաժնետոմսերի և պարտատոմսերի շուկաներում:
Հորմուզի նեղուցի շրջափակումը չափազանց ցավոտ է համաշխարհային տնտեսության համար, քանի որ այնՊարսից ծոցի երկրներից ածխաջրածինների արտահանման գլխավոր զարկերակն է (դրանից հատկապեսկախված են Ասիայի երկրները): Ներմուծող երկրների ազգային ֆոնդային ինդեքսները հայտնվեցին ուժեղ ճնշմանտակ: Ռիսկային գոտում է նաև այն բիզնեսը, որի մարժան կապված է վառելիքի արժեքի հետ (օրինակ՝ավիաընկերությունները):
Առանցքային հարցն այն է, թե որքան տևական կլինի մատակարարման խափանումը: Մինչ հակամարտությանսրումը նավթի գները, ընդհակառակը, հիմնականում գտնվում էին ճնշման տակ, այդ թվում՝ առաջարկի աճիպատճառով: Եթե հակամարտության ազդեցությունը լինի ժամանակավոր և չվերածվի կայուն գլոբալ էներգետիկճգնաժամի, ապա այս շոկի ֆոնին էժանացած ակտիվների մի մասը կարող է կրկին հայտնվել ներդրողներիուշադրության կենտրոնում.
· iShares MSCI UAE ETF (UAE US) · iShares MSCI China ETF (MCHI US) · iShares MSCI Japan ETF (EWJ US) · iShares MSCI South Korea ETF (EWY US) · iShares MSCI India ETF (INDA US) · Delta Air Lines (DAL US) · United Airlines Holdings (UAL US)
Ընդգծենք, որ այս ակտիվների գրավչությունը մեծապես հիմնված է շուկայական պայմանների կարգավորման ևընկերությունների երկարաժամկետ ներուժի պահպանման ենթադրության վրա: Ներդրողները պետք է հաշվիառնեն, որ այս սցենարը երաշխավորված չէ:
