Բլոգ

news

ԱՄՆ-ից այն կողմ էլ կյանք կա

Ինչպես նշել էինք 2025 թվականի մարտին հրապարակված մեր «Ներդրումներ ամբողջ աշխարհում»[u1] բլոգում, ներդրումային պորտֆելի դիվերսիֆիկացմանը լավագույնս կարելի է հասնել ոչ միայն ակտիվներըտարբեր դասերի և ոլորտների միջև բաշխելով, այլև ներառելով տարբեր աշխարհագրականտարածաշրջաններ։

7 րոպե

ԱՄՆ-ից այն կողմ էլ կյանք կա

Ինչպես նշել էինք 2025 թվականի մարտին հրապարակված մեր «Ներդրումներ ամբողջ աշխարհում» բլոգում, ներդրումային պորտֆելի դիվերսիֆիկացմանը լավագույնս կարելի է հասնել ոչ միայն ակտիվներըտարբեր դասերի և ոլորտների միջև բաշխելով, այլև ներառելով տարբեր աշխարհագրականտարածաշրջաններ։

Լինելով ամենազարգացած, խոշոր և իրացվելի շուկաներից մեկը՝ ԱՄՆ ֆոնդային շուկան շարունակում էմնալ ամենահայտնի ներդրումային ուղղություններից մեկը։ Այնուամենայնիվ, ներկայիս իրավիճակըպահանջում է ավելի ընտրողական մոտեցում։ ԱՄՆ արտաքին քաղաքականության շուրջ անորոշությունը, Դաշնային պահուստային համակարգի (Fed) նախագահի փոփոխությունը և միջանկյալ ընտրություններիննախորդող սուր քաղաքական հռետորաբանությունները կարող են հանգեցնել ԱՄՆ շուկայումտատանողականության (volatility) աճին 2026 թվականին։

Այս բլոգում մենք ներդրողներին առաջարկում ենք դիտարկել մի քանի ներդրումային հնարավորություններԱՄՆ-ից դուրս։

ԱՄՆ-ից դուրս ETF-ներ

Այս համատեքստում ամենապարզ ներդրումների միջոցը բորսայում շրջանառվող հիմնադրամներն են (ETF), որոնք ներդրումներ են կատարում ԱՄՆ-ից դուրս գտնվող տարբեր, խոշոր տարածաշրջաններում: Օրինակ՝Vanguard FTSE All-World ex-US ETF-ը, որը բորսայում շրջանառվող ներդրումային հիմնադրամ է, որը հետևում է FTSE All-World ex-US ինդեքսի ցուցանիշներին: Հիմնադրամն իր մեջ ներառում է ավելի քան 2,400 բաժնետոմս՝ տարբեր շուկայական կապիտալիզացիաներով (խոշորից մինչև փոքր) և դիվերսիֆիկացված է ամբողջ աշխարհում՝ բացառությամբ Միացյալ Նահանգների:

Հիմնական ռիսկերը ներառում են աշխարհաքաղաքական հակամարտությունները և առևտրայինպատերազմները, ինչպես նաև արժեթղթերի բարձր գինը (եթե դրանց գները արդեն իսկ զգալիորեն աճել են՝համեմատած գեներացված շահույթների հետ):

1770902182195-Flag_of_Saudi_Arabia.svg.png

Սաուդյան Արաբիա

2025 թվականին Սաուդյան Արաբիայի ֆոնդային շուկան (Tadawul) ցուցադրեց հետ մնալու միտումզարգացող շուկաներից (Emerging Markets): Հիմնականում, ինդեքսների վրա ճնշում գործադրեցին նավթիգները և խիստ դրամավարկային քաղաքականությունը, ինչը սահմանափակեց իրացվելիությունը բանկայինոլորտում: Լրացուցիչ գործոն հանդիսացավ «Vision 2030» ծրագրի ռազմավարական «կալիբրավորումը». կառավարությունը վերանայեց մի շարք մեգանախագծերի (ներառյալ NEOM-ի) առաջնահերթություններն ուիրականացման ժամկետները՝ տնտեսության գերծանրաբեռնումից խուսափելու և բյուջետային ծախսերնօպտիմալացնելու նպատակով:

Շուկայի աճի հիմնական պոտենցիալ շարժիչ ուժը օտարերկրյա ներդրողների համար հասանելիությանհետագա լիբերալացումն է: Թեև շատ ոլորտներում ձևական սահմանափակումներն արդեն հանվել են, վճռորոշ քայլը կլինի գործառնական խոչընդոտների լիարժեք վերացումը և տիրապետման կանոններիհամապատասխանեցումը միջազգային ստանդարտներին (100% free accessibility): Սա թույլ կտաինդեքսների մատակարարներին (MSCI և FTSE Russell) վերանայել օտարերկրյա ներգրավվման գործակիցը(Foreign Inclusion Factor): Եթե Սաուդյան Արաբիայի կշիռը MSCI EM ինդեքսում բարձրացվի մինչևամբողջական շուկայական կապիտալիզացիայի մակարդակի, դա կհանգեցնի պասիվ կապիտալի զգալիներհոսքի:

Այս սցենարի հիմնական ռիսկերը կարող են լինել կարգավորող փոփոխությունների տեղափոխումը ևինդեքսներ կազմողների կողմից որոշումների հապաղումը: Նավթի ցածր գների պահպանումը կարող էստիպել կառավարությանը շարունակել կապիտալ ծախսերի կրճատումը, ինչը կարող է հարվածելշինարարության և արդյունաբերության ոլորտների շահույթներին:

Տարածաշրջանում ներդրումներ կարելի է կատարել iShares MSCI Saudi Arabia ETF-ի միջոցով:

1770910603331-Flag_of_Singapore.svg.png

Սինգապուր

2024 թվականին Սինգապուրի Straits Times (STI) ինդեքսը ցուցադրեց մոտ 23,5% ընդհանուրեկամտաբերություն (total return): Սա վերջին տասնամյակի լավագույն արդյունքն էր, ընդ որում՝ ինդեքսըմոտեցավ 2007 թվականի իր պատմական առավելագույնին: 2025 թվականին շուկան շարունակեց աճը՝տարին եզրափակելով 28,8% եկամտաբերությամբ (հաշվի առնելով վերաներդրված շահաբաժինները): Նման դինամիկան արտացոլում է բարենպաստ պայմաններ՝ կայուն և ամրապնդվող սինգապուրյան դոլարըև շուկայի հեղինակությունը՝ որպես կայուն հարթակ գլոբալ աշխարհաքաղաքական լարվածությանպայմաններում:

2024 - 2026 թվականներին Սինգապուրի դրամավարկային վարչությունը (Monetary Authority of Singapore) ևՍինգապուրի բորսան (Singapore Exchange) իրականացրեցին ֆոնդային շուկայի աշխուժացման համալիրծրագիր, որը ներառում էր 5 միլիարդ սինգապուրյան դոլար ծավալով Բաժնետոմսերի շուկայի զարգացմանծրագիրը (Equity Market Development Programme), հարկային խթաններ և իրացվելիության բարձրացմանմիջոցառումներ՝ հատկապես փոքր և միջին կապիտալիզացիա ունեցող ընկերությունների համար: Զուգահեռաբար գործարկվեցին նոր առաջնային հրապարակային տեղաբաշխումների (IPO) ներգրավմաննախաձեռնություններ՝ սկսած հարկային արտոնություններից և Սինգապուրի բորսայի ու Nasdaq-ի միջևերկակի լիստինգի մեխանիզմի նախապատրաստումից, մինչև առևտրի թույլտվության կանոններիպարզեցում և ընկերությունների անկախ վերլուծական ծածկույթի ընդլայնում: Արդյունքում, 2025 թվականինՍինգապուրի բորսայում IPO-ների թիվը հասավ վերջին վեց տարվա առավելագույնին, իսկ Straits Times ինդեքսը թարմացրեց վերջին 17 տարվա ռեկորդային մակարդակը:

Տարածաշրջանում ներդրումներ կարելի է կատարել iShares MSCI Singapore ETF-ի միջոցով:

1770910642214-Flag_of_South_Korea.svg.png

Հարավային Կորեա

Հարավկորեական շուկան 2025-2026 թվականներին՝ դարձավ համաշխարհային արհեստականբանականության (ԱԲ) «հայփի» առաջատարի։ 2024 թվականի անկումից հետո KOSPI ինդեքսը սլացավ վեր76%-ով, իսկ 2026-ի սկզբին ավելացրեց ևս 20%՝ թարմացնելով պատմական առավելագույնը։ Աճի հիմնականշարժիչ ուժերը («լոկոմոտիվները»), մասնավորապես, Samsung Electronics և SK Hynix ընկերություններիբաժնետոմսերն էին։

Կարևոր կառուցվածքային գործոն դարձավ կորպորատիվ կառավարման մասշտաբային բարելավումը«Value-Up» ծրագրի շրջանակներում, որն ուղղված էր այսպես կոչված «կորեական դիսկոնտի» (Korea Discount) կրճատմանը։ 2025 թվականի հունիսին և հուլիսին փոփոխություններ կատարվեցին Առևտրայինօրենսգրքում, որոնք ուժեղացրին տնօրենների պարտականությունը՝ գործելու ի շահ բոլոր բաժնետերերի, ընդլայնեցին փոքր բաժնետերերի (մինորիտարների) իրավունքները, ինչպես նաև ներդրվեցինէլեկտրոնային ժողովներ և քվեարկության նոր ընթացակարգեր։ Ինչպես նաև, Կորեայի Ֆինանսականծառայությունը և Արդարադատության նախարարությունը նախաձեռնություններ գործարկեցինտեղեկատվության բացահայտման, քվեարկության համակարգի և մենեջմենթի փոխհատուցմանբարելավման ուղղությամբ, ինչը բարձրացրեց թափանցիկությունն ու ներդրողների վստահությունը։Կապիտալի աճի հարկի բարեփոխման հետաձգումը, մասնավորապես խոշոր բաժնետերերի համար, նույնպես նպաստեց շուկայի իրացվելիությանը և նվազեցրեց կարգավորող ռիսկերը։

Ռիսկեր. շուկան աճել է շատ արագ, և այդ աճի մի մասը հավանաբար պայմանավորված էր ETF-ների մեջկապիտալի ներհոսքով, այլ ոչ միայն հիմնարար ցուցանիշների բարելավմամբ։ Եթե այդ ներհոսքերը շրջվեն, շուկան կարող է կտրուկ և կարճ ժամանակում ենթարկվել կորեկցիայի։ Լրացուցիչ արտաքին ռիսկ են մնումԱՄՆ-ի կողմից սակագնային սպառնալիքները և ներքին պահանջարկի թույլ դինամիկան, ինչըսահմանափակում է տնտեսության գրավչությունն ընդհանուր առմամբ։

Տարածաշրջանում ներդրումներ կարելի է կատարել iShares MSCI South Korea ETF-ի միջոցով։

1770910855245-Flag_of_Brazil_(1889â__1960).svg.png

Բրազիլիա

Բրազիլիայի ներդրումային գրավչությունը 2026 թվականին հիմնված է դրամավարկայինքաղաքականության շրջադարձի սպասումների հիման վրա: Բրազիլիան ունի ամենաբարձր բազայինտոկոսադրույքներից մեկը (մոտ 15%) խոշոր տնտեսությունների շարքում: Դրա նվազեցումը կարող է հզորաճի («ռալլիի») պոտենցիալ ստեղծել բաժնետոմսերի համար: Բրազիլական էմիտենտները վաճառվում ենզեղչով (դիսկոնտով) զարգացող շուկաների նկատմամբ՝ միևնույն ժամանակ առաջարկելով լավշահաբաժնային եկամտաբերություն:

Բրազիլիայի արտահանումը դեպի ԱՄՆ սահմանափակ է (երկրի արտահանման մոտ 12%-ը), ինչը նրանդարձնում է ավելի կայուն ԱՄՆ առևտրային քաղաքականության փոփոխությունների կամ սակագներիներդրման նկատմամբ՝ համեմատած ասիական զարգացող շուկաների հետ: Բրազիլիան համարվում էհամաշխարհային առաջատար՝ սոյայի, սուրճի, շաքարավազի արտահանման ոլորտում, ինչպես նաևհանդիսանում է երկաթի հանքաքարի, տավարի մսի և հում նավթի խոշորագույն մատակարարներից մեկը:

Այնուամենայնիվ, գլխավոր ռիսկը մնում է հարկաբյուջետային անորոշությունը 2026 թվականինախագահական ընտրությունների ֆոնին: Թեկնածուների պոպուլիստական հռետորաբանությունը կարող էարագացնել գնաճը և ստիպել Կենտրոնական բանկին սահմանվածից ավելի երկար պահել բարձրտոկոսադրույքները: Արտաքին ռիսկերի թվում առանձնանում են հումքի գները և արժութայինտատանողականությունը (volatility):

Տարածաշրջանում ներդրումներ կարելի է կատարել iShares MSCI Brazil ETF-ի միջոցով:

1770911103480-10811848.jpg

Միացյալ Արաբական Էմիրություններ

Երկար ժամանակ ԱՄԷ-ի ֆոնդային շուկան վաճառվում էր զգալի զեղչով (դիսկոնտով) ԱՄՆ-ի ևՀնդկաստանի համեմատ: Դա պայմանավորված էր բանկային ոլորտի և անշարժ գույքի գերիշխող դիրքով, ազատ շրջանառության մեջ գտնվող բաժնետոմսերի (free float) ավանդաբար ցածր ծավալով և նավթիգներից ներդրողների հոգեբանական կախվածությամբ: Սակայն այսօր շուկայի կառուցվածքը կտրուկփոխվում է:

Այժմ նկատվում է մասշտաբային փոխակերպում. էներգետիկայի, լոգիստիկայի և մանրածախ առևտրիոլորտներում IPO-ների բումը դիվերսիֆիկացրել է շուկան և բարձրացրել դրա իրացվելիությունը՝նվազեցնելով տրամադրությունների կախվածությունը նավթի գներից: «Ապահով հանգրվանի» կարգավիճակը՝ քաղաքական կայունությամբ և ֆիզիկական անձանց համար եկամտահարկիբացակայությամբ, շարունակում է երկիր ներգրավել կապիտալի ռեկորդային ծավալներ և մեծահարուստռեզիդենտների: Այս ներհոսքն ամրապնդվում է Դուբայի և Աբու Դաբիի բնակչության երկնիշ աճով, ինչըհիմնարար հենարան է ստեղծում սպառողական և շինարարական հատվածների շահույթների համար:

Գտնվելով Emerging Markets (զարգացող շուկաներ) կարգավիճակում 2014 թվականից՝ ՄԱԷ-ն այժմակտիվորեն նախապատրաստվում է անցմանը «բարձրագույն լիգա»՝ Developed Markets (զարգացածշուկաներ): Վճռորոշ քայլ դարձավ 2024 թվականին երկրի դուրսբերումը FATF-ի «մոխրագույն ցուցակից», ինչը դռներ բացեց արևմտյան պահպանողական հիմնադրամների առջև: 2026 թվականից նոր կարգավորողդաշտի ներդրումը և փոքր բաժնետերերի (մինորիտարների) պաշտպանության ուժեղացումը այս անցումըդարձնում են ժամանակի հարց, ինչը շուկային խոստանում է կապիտալի մասշտաբային պասիվ ներհոսքեր:

Տարածաշրջանում ներդրումներ կարելի է կատարել iShares MSCI UAE ETF-ի միջոցով:

Բոլոր հոդվածները

Թարմացվել է՝