Նորություններ

Գլխավորը շուկաների մասին

Գլխավորը շուկաներւմ՝ 2026 թ․ հոկտեմբերի 23

Շաբաթվա սկիզբն «անկայուն» էր. տեխնոլոգիական բաժնետոմսերի գները նախորդ թույլ շաբաթից հետո վերականգնվեցին, սակայն դինամիկան շարունակում էր տատանողական մնալ: Հինգշաբթի շուկայի «տրամադրությունը» կտրուկ վատթարացան. խոշոր կապիտալ ծախսերի (CapEx), տվյալների կենտրոնների պարտքային ֆինանսավորման և ԱԲ ներդրումների ապագա եկամտաբերության վերաբերյալ մտահոգությունները տեխնոլոգիական և կիսահաղորդչային ընկերությունների արժեթղթերի վաճառքի ալիք առաջացրին, ինչի հետևանքով Nasdaq Composite ինդեքսը գրանցեց իր վատթարագույն ցուցանիշը հունիսից ի վեր: Պարտատոմսերի շուկայում շաբաթվա սկզբում ճնշում էին գործադրում ինֆլյացիոն ռիսկերը և 5%-ից բարձր եկամտաբերությունը։ Հինգշաբթի բաժնետոմսերի վաճառքը, ֆրանսիական պարտատոմսերի շուրջ լարվածությունը և աշխարհաքաղաքական ռիսկերը ԱՄՆ պետական պարտատոմսերի նկատմամբ ուժեղ պահանջարկ առաջացրին: Անորոշության լրացուցիչ աղբյուր դարձավ նավթը, որը կտրուկ թանկացավ Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման ֆոնին: Ֆինանսական հաշվետվությունների սեզոնն ուժեղացրեց առանձին բաժնետոմսերի դինամիկայի տարբերությունները. թույլ կանխատեսումներն ու բարձր ծախսերը խստորեն պատժվում էին, մինչդեռ ուժեղ արդյունքներն ու կանխատեսումների բարելավումը հանգեցնում էին նկատելի աճի։

Բոլոր նորությունները

Թարմացվել է՝