Nasdaq 100-ի 6,4% անկումից հետո ԱԲ ոլորտի բաժնետոմսերի վաճառքի ալիքը տարածվել է նաև Ասիայում։ Կոնգրեսում դեմոկրատների հաղթանակն ուժեղացրել է տվյալների կենտրոնների կառուցման հնարավոր սահմանափակումների և ԱԲ-ի կարգավորման շուրջ մտավախությունները։ Այսօր Nasdaq-ի ֆյուչերսներն աճում են. ներդրողները հետ են գնում չիպ արտադրողների էժանացած բաժնետոմսերը։ Եվրոպան շարունակում է մնալ ճնշման տակ։
• Airbnb (ABNB US)․ հասույթն աճել է 19%-ով․ ընկերությունը բարձրացրել է կանխատեսումը և հայտարարել 12 մլրդ դոլարի չափով բաժնետոմսերի հետգնման մասին։
• Cloudflare (NET US)․ ԱԲ-ի և կիբեռանվտանգության նկատմամբ պահանջարկի շնորհիվ հասույթն աճել է 39%-ով։
• Axon (AXON US)․ իջեցրել է հասույթի տարեկան կանխատեսումը անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի դաշնային երեք ծրագրերի հետաձգման պատճառով․ բաժնետոմսերի գները կտրուկ նվազել են։
• ConocoPhillips (COP US)․ շահույթը գերազանցել է սպասումները, շահաբաժինները բարձրացվել են 11%-ով։
• Hua Hong Semiconductor (1347 HK) — IV եռամսյակի հասույթի կանխատեսումը գերազանցեց վերլուծաբանների սպասումները. ընկերության բաժնետոմսերն աճեցին՝ չնայած տեխնոլոգիական բաժնետոմսերի ընդհանուր վաճառքին։
