• Ուրբաթ ExxonMobil-ի (XOM US) և Chevron-ի (CVX US) շահույթը գերազանցեց սպասումները՝ վերամշակման ոլորտից ստացված եկամուտների աճի շնորհիվ։
• Regeneron-ը (REGN US) նկատելիորեն գերազանցեց հասույթի ու շահույթի կանխատեսումները, իսկ Reddit-ի (RDDT US) արժեթղթերի գները կտրուկ նվազեցին լսարանի և հասույթի թույլ կանխատեսումների պատճառով։
• S&P-ն Meta-ի (META US) վարկանիշի հեռանկարն իջեցրեց մինչև «բացասական»՝ պահպանելով AA- վարկանիշը։
• Ուրբաթ Nasdaq-ի համար հունիսից ի վեր վատագույն օրն էր, ճնշումն ավելի խորացրին Intel-ի թույլ կանխատեսումն ու Amazon-ի ռեկորդային ծախսերը ԱԲ ենթակառուցվածքների վրա, ինչը կրկին առաջ քաշեց ԱԲ-ում արվող մասշտաբային ներդրումների եկամտաբերության հարցը։
• Այս շաբաթ ուշադրության կենտրոնում են ԱՄՆ ընտրությունները, աշխատաշուկայի ու գործարար ակտիվության տվյալները, ինչպես նաև Անգլիայի բանկի որոշումը տոկոսադրույքի վերաբերյալ։ Կորպորատիվ հաշվետվությունների շրջանը նույնպես մնում է բավականին հագեցած։
