Նորություններ

Ընկերությունների հաշվետվություններ

Հոկտեմբերի 28-29-ի ֆինանսական հաշվետվությունները․ ընկերությունների հիմնական արդյունքները

• Alphabet (GOOGL US). հասույթն ու շահույթը չհասան սպասումներին՝ չնայած Google Cloud-ի ուժեղ աճին․ հետշուկայական առևտրում բաժնետոմսերի գներն ընկել են շուրջ 10%-ով:

• Microsoft (MSFT US)․ արդյունքները գերազանցել են սպասումները, Azure-ի աճն արագացել է, իսկ ենթակառուցվածքային ծախսերը եղել են կանխատեսվածից ցածր. բաժնետոմսերի գներն աճել են 3–5%-ով:

• Shell (SHEL LN)․ շահույթը գրեթե կրկնապատկվել է նավթավերամշակման բարձր մարժայի, ինչպես նաև գազի ու ՀԲԳ-ի գների աճի շնորհիվ. հայտարարվել է 5 մլրդ դոլարի բաժնետոմսերի հետգնում:

• Haleon (HLN LN)․ թույլ եռամսյակից հետո իջեցրել է հասույթի օրգանական աճի կանխատեսումը՝ պահպանելով շահույթի կանխատեսումը. առևտրային օրվա սկզբում բաժնետոմսերի գներն ընկել են ավելի քան 10%-ով:

• Lloyds (LLOY LN)․ շահույթը մի փոքր գերազանցել է սպասումները, զուտ տոկոսային եկամուտն աճել է, կանխատեսումները պահպանվել են. բաժնետոմսերի գները նվազել են:

• Geely (175 HK)․ շահույթն աճել է, սակայն զիջել է կոնսենսուսին. սկզբնական աճից հետո բաժնետոմսերի գների դինամիկան շրջվել է դեպի անկում:

Բոլոր նորությունները

Թարմացվել է՝