Նորություններ

Գլխավորը շուկաների մասին

Գլխավորը շուկաներում՝ 2026թ․ նոյեմբերի 10

• Համաշխարհային շուկաներ — Անցյալ շաբաթվա վաճառքներից հետո երկուշաբթի օրը Nasdaq 100 ինդեքսն աճեց 3,4%-ով։ Տեխնոլոգիական բաժնետոմսերի վերականգնումը շարունակվեց Ասիայում։ Նավթի գների անկումը թուլացրեց գնաճի վերաբերյալ մտահոգությունները։

• Չինաստան — Հոկտեմբերին արտահանումն աճեց 35,2%-ով, ներմուծումը՝ 41,6%-ով։ Արտահանման աճին նպաստեց բարձր տեխնոլոգիական արտադրանքի նկատմամբ ուժեղ պահանջարկը։

• TSMC (TSM US) — Հոկտեմբերյան հասույթն աճեց 60%-ով՝ AI չիպերի նկատմամբ պահանջարկի շնորհիվ։

• Sanmina (SANM US) — Եռամսյակային հասույթն աճեց 84%-ով, իսկ 2027 թ. կանխատեսումը գերազանցեց սպասումները. բաժնետոմսերն աճեցին մոտ 20%-ով հետշուկայական առևտրում։

• Vodafone (VOD LN) — Բարձրացրեց շահույթի և դրամական հոսքի կանխատեսումները՝ մասամբ ծախսերի կրճատման շնորհիվ։

• Boeing (BA US) — Կկրճատի առևտրային ավիացիայի ստորաբաժանման աշխատատեղերի 5%-ը՝ արտադրության ծավալների ավելացման ձգձգումների պատճառով։

• Constellation Energy (CEG US) — Ուժեղ եռամսյակից հետո բարձրացրեց տարեկան շահույթի կանխատեսումը. բաժնетоմսերն աճեցին 10,5%-ով։

Բոլոր նորությունները

Թարմացվել է՝