Նորություններ

Գլխավորը շուկաների մասին

Գլխավորը շուկաներում՝ 2026 թ. հոկտեմբերի 6

• Հոկտեմբերի 6-ի սակարկությունների ընթացքում Brent տեսակի նավթի գինն իջել է 100 դոլարից, ինչն իր ազդեցությունն է թողել արժեթղթերի գների վրա: Ամերիկյան ինդեքսները շարունակել են մնալ ռեկորդային ցուցանիշների մոտ:

• Եվրոպայում խորացել է քաղաքական անորոշությունը. Ֆրանսիայի պետական պարտքի հետ կապված խնդիրներին ավելացել են նաև Իսպանիայում նոյեմբերի 29-ին նշանակված արտահերթ ընտրությունները:

• Գերմանիայի արդյունաբերական պատվերներն օգոստոսին նվազել են 10,6%-ով, սակայն այդ ցուցանիշի նվազման հիմնական մասը պայմանավորված է եղել տրանսպորտային խոշոր պատվերներով: Առանց դրանց՝  ցուցանիշի նվազումը կազմել է ընդամենը 0,1%:

• Հութիների հարձակումների ֆոնին Պակիստանն ու Թուրքիան համաձայնել են ապահովել միասնական ուժերի արագ տեղակայումը Սաուդյան Արաբիայում, ինչն ավելացնում է աշխարհաքաղաքական ռիսկերը նավթի շուկայի համար:

• AMD-ն հայտնել է, որ ԱԲ չիպերի պահանջարկը շարունակում է մնալ շատ բարձր մակարդակի վրա և գերազանցում է առաջարկը՝ ամրապնդելով դրական սպասումները կիսահաղորդիչների ոլորտում:

Բոլոր նորությունները

Թարմացվել է՝