• AMD (AMD US). IV եռամսյակի հասույթի կանխատեսումը գերազանցել է սպասումները՝ ԱԲ չիպերի և տվյալների կենտրոնների նկատմամբ մեծ պահանջարկի շնորհիվ․ հաշվետվության հրապարակումից հետո բաժնետոմսերի գներն աճել են։
• Qualcomm (QCOM US). արդյունքները գերազանցել են սպասումները, սակայն շահույթի կանխատեսումն ավելի թույլ է եղել հիշողության չիպերի պակասի պատճառով, ինչը ճնշում է սմարթֆոնների շուկան։
• Super Micro Computer (SMCI US). ԱԲ սերվերների կայուն պահանջարկի շնորհիվ բարձրացրել է տարեկան վաճառքի կանխատեսումը։
• CVS Health (CVS US)․ նախատեսում է մինչև 2028 թվականը բաժանվել երկու անկախ հանրային ընկերությունների՝ առանձնացնելով CVS Pharmacy դեղատնային բիզնեսը։
• AstraZeneca (AZN LN)․ WSJ-ի տվյալներով՝ մոտ 10 մլրդ դոլար է առաջարկել Rhythm Pharmaceuticals-ի համար՝ ամրապնդելով դիրքերը ճարպակալման բուժման և հազվադեպ հիվանդությունների սեգմենտներում։
• BP (BP/ LN)․ վաճառել է Aker BP-ի 5%-ը մոտ 1,1 մլրդ դոլարով և 2026 թվականի ակտիվների վաճառքից ստացվող մուտքերի կանխատեսումը հասցրել շուրջ 9 մլրդ դոլարի։
