Նորություններ

Գլխավորը շուկաների մասին

Գլխավորը շուկաներում՝ 2026թ․ նոյեմբերի 3

Nasdaq 100-ն իր գագաթնակետից նվազել է ավելի քան 10%-ով, իսկ չիպեր արտադրող ընկերությունների ակտիվ վաճառքը տարածվել է նաև Ասիայում։

• Apple (AAPL US)-ն արձանագրել է հասույթի և մեկ բաժնետոմսի հաշվով շահույթի (EPS) երկնիշ աճ, սակայն բաժնետոմսերի գներն էժանացել են մարժայի ավելի թույլ կանխատեսման պատճառով՝ հիշողության սարքերի թանկացման, ծառայությունների բիզնեսի աճի դանդաղման ու մատակարարումների սահմանափակումների ֆոնին։

• Palantir (PLTR US)-ը սպասվածից բարձր հասույթի կանխատեսում է ներկայացրել, սակայն նոր պայմանագրերի կնքման տեմպի կտրուկ դանդաղումը զգուշավորություն է առաջացրել շուկայում։

• Anthropic-ը բացահայտել է հաշվողական ենթակառուցվածքների գծով 895 մլրդ դոլարի ապագա պարտավորությունների մասին, ինչն IPO-ից առաջ ավելի է սրել բիզնեսի կապիտալատարության շուրջ հարցերը։

• Oracle (ORCL US)-ը հայտարարել է բաժնետոմսերի և պարտատոմսերի միջոցով 20 մլրդ դոլար ներգրավելու մասին՝ ԱԲ-ենթակառուցվածքները ֆինանսավորելու նպատակով․ բաժնետոմսերի գներն անկում են ապրել կապիտալատարության և պարտքային բեռի վերաբերյալ մտահոգությունների պատճառով։

Այսօր ուշադրության կենտրոնում են ԱՄՆ միջանկյալ ընտրությունները։

Բոլոր նորությունները

Թարմացվել է՝