Նորություններ

Գլխավորը շուկաների մասին

Հոկ Թանը վախեցրեց, իսկ Ուիլյամսը հանդարտեց շուկան

Շաբաթվա սկզբին համաշխարհային շուկաները հայտնվեցին ճնշման տակ՝ ԱԲ ոլորտի շուրջ կասկածների նոր ալիքի պատճառով: Broadcom-ի ղեկավար Հոկ Տանի կտրուկ հայտարարությունները, որով ԱԲ-ի բազմաթիվ ներդրողներ համեմատվեցին խաղատների խաղացողների հետ, ավելի թեժացրին վաճառքները։

Իրավիճակը սրեցին նաև չինական CXMT-ի տեխնոլոգիական առաջընթացի մասին լուրերը, որոնք խորացրին մտոգությունները Samsung-ի, SK Hynix-ի և Micron-ի դիրքերի վերաբերյալ: Հավելյալ ճնշում են գործադրել նաև պարտատոմսերի բարձր եկամտաբերությունն ու թանկ նավթը:

Երեքշաբթի Նյու Յորքի Դաշնային պահուստային բանկի նախագահ Ջոն Ուիլյամսը հայտարարեց, որ բացառված չէ տոկոսադրույքի ևս մեկ բարձրացում այս տարի, սակայն 2027 թվականին խստացումը շարունակելու անհրաժեշտություն դեռևս չի տեսնում: Ամերիկյան պետական պարտատոմսերի եկամտաբերությունը փոքր-ինչ նվազեց, իսկ չորեքշաբթի ասիական տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերի գները մասնակիորեն վերականգնվեցին:

Բոլոր նորությունները

Թարմացվել է՝