Նորություններ

Ընկերությունների հաշվետվություններ

Հոկտեմբերի 22-23-ի ֆինանսական հաշվետվությունները․ ընկերությունների հիմնական արդյունքները

• Procter & Gamble (PG US). շահույթը և հասույթը գերազանցել են սպասումները, օրգանական վաճառքներն աճել են 4%-ով՝ ծավալների հաշվին: Բաժնետոմսերի գներն աճել են ավելի քան 5%-ով:

• Blackstone (BX US)․ մեկ բաժնետոմսին բաժին ընկնող բաշխելի շահույթը գերազանցել է Bloomberg-ի կանխատեսումները, ներհոսքը կազմել է $63.3 մլրդ:

• Deckers (DECK US)․ մեկ բաժնետոմսին բաժին ընկնող շահույթը գերազանցել է սպասումները, սակայն արդյունքի մի մասն ապահովվել է մաքսատուրքերի վերադարձի հաշվին: Հասույթը ցածր է եղել կանխատեսումից, HOKA-ի աճը դանդաղել է, իսկ վաճառքների տարեկան կանխատեսումը նվազեցվել է:

• Sainsbury’s (SBRY LN)․ բարձրացրել է տարեկան շահույթի կանխատեսման ստորին շեմը, սակայն համադրելի վաճառքների աճն ավելի քիչ է եղել, քան սպասվում էր:

• Barclays (BARC LN)․ նախքան հարկումը շահույթը և ինվեստիցիոն բանկի հասույթը ցածր են եղել Bloomberg-ի կանխատեսումներից: Բաժնետոմսերի ակտիվ առևտուրը չի փոխհատուցել FICC-ի թուլությունը. բանկը հայտարարել է շուրջ 5,000 աշխատատեղերի կրճատման մասին: Բաժնետոմսերի գներն ընկել են մոտ 2%-ով:

Աղբյուրներ՝ Bloomberg, ընկերությունների ֆինանսական հաշվետվություններ, Sirius Capital

Բոլոր նորությունները

Թարմացվել է՝