Binance-ի կիբեռհարձակումը, որն ազդեց 6,3 մլրդ դոլարի կրիպտոակտիվների վրա, ներդրողներին հիշեցրեց, որ կրիպտոարժույթների անվտանգությունը կախված է ոչ միայն բլոկչեյնից, այլև բորսաների և պահառության համակարգերի հուսալիությունից։ Նախնական տվյալներով՝ ներթափանցման կետերից մեկը եղել է աշխատակցի հաքերային հարձակման ենթարկված նոութբուքը։ Binance-ը ժամանակավորապես կասեցրեց միջոցների մուտքագրումն ու դուրսբերումը և խոստացավ ամբողջությամբ փոխհատուցել հաճախորդների կորուստները SAFU պահուստային հիմնադրամի և սեփական միջոցների հաշվին։ Միջադեպի ֆոնին բիթքոյնի գինն իջավ 77 հազար դոլարից ցածր։
Սակայն այս պատմությունն ունի նաև մյուս կողմը։ Որքան շատ ֆինանսական գործարքներ և ակտիվներ են տեղափոխվում թվային միջավայր, այնքան մեծանում է դրանց պաշտպանության անհրաժեշտությունը։ Սա նպաստում է կիբերանվտանգության լուծումների նկատմամբ երկարաժամկետ պահանջարկին, որոնք առաջարկում են CrowdStrike-ը (CRWD), Palo Alto Networks-ը (PANW) և Fortinet-ը (FTNT)։
