Բլոգ

news

Ի՞նչ է արժեթղթերի շուկան: Ինչու՞ է հարկավոր բրոկեր: Ի՞նչ է բրոկերային հաշիվը:

Ի՞նչ է արժեթղթերի շուկան: Կարծում եմ, որ առաջինը, ինչ դուք պատկերացրեցիք դա Ուոլ-Սթրիթի ֆիլմերից դրվագներ են, լուրջ մարդիկ տասնյակ մոնիտորների կողքին, անհասկանալի կարմիր-կանաչ գրաֆիկներ... Բարդ ու ռիսկային մի բան...

3 րոպե

Ի՞նչ է արժեթղթերի շուկան: Կարծում եմ, որ առաջինը, ինչ դուք պատկերացրեցիք դա Ուոլ-Սթրիթի ֆիլմերից դրվագներ են, լուրջ մարդիկ տասնյակ մոնիտորների կողքին, անհասկանալի կարմիր-կանաչ գրաֆիկներ... Բարդ ու ռիսկային մի բան...

Արժեթղթերի շուկան կարող է լինել լրացուցիչ միջոց՝ ձեր խնայողությունները ինֆլյացիայից(այսինքն՝ գների աճից) պաշտպանելու և դրանց հետագա ավելացման համար: Ուստի եկեք ամեն դեպքում  ուսումնասիրենք այն։

Արժեթղթերի շուկան դա այն վայրն է, որտեղ գնորդներն ու վաճառողները հանդիպում են արժեթղթերով կամ այլ կերպ ասած՝ ակտիվներով ( օրինակ՝ բաժնետոմսերով կամ պարտատոմսերով) առևտուր անելու համար: Որպեսզի ներդրողը կարողանա գնել կամ վաճառել իրեն անհրաժեշտ ակտիվը, նրա հայտը անցնում է միանգամից մի քանի կազմակերպությունների ՝ արժեթղթերի շուկայի պրոֆեսիոնալ մասնակիցների միջոցով։  Նրանք ապահովում են գործարքների կատարում միլիոնավոր ներդրողների միջև ամբողջ աշխարհում։

Նմանատիպ պրոֆեսիոնալ շուկայի մասնակիցների թվում կան բորսաներ, բրոկերներ, դեպոզիտարիաներ, կլիրինգային կենտրոններ և այլ կազմակերպություններ։ Բորսան՝ դա հատուկ հարթակ է, որտեղ մարդիկ կատարում են գործարքներ և փոխանակվում են փողերով, ապրանքներով, արժեթղթերով: Այսինքն բորսան ինչ-որ կերպ նման է սովորական ապրանքային շուկային, որտեղ ապրանքները արժեթղթեր են: Բորսայում առևտուրը խստորեն կարգավորվում է: Օրինակ՝ Հայաստանում գործում է Հայկական արժեթղթերի բորսան և այդ բորսայում առևտուրը կարգավորվում է Հայաստանի օրենքներով, Հայաստանի Կենտրոնական բանկով և հենց բորսայի կանոններով: Բորսայում ուղղակի առևտրի իրավունք ունեն միայն պրոֆեսիոնալ մասնակիցները՝ օրինակ՝ մենեջերներ, բրոկերներ, ներդրումային ֆոնդեր: Մասնավոր անձը չի կարող ուղղակի գործարքներ կատարել բորսայում, ուստի նա պատվեր է տալիս բրոկերին:

Բրոքերը գործում է որպես միջնորդ ներդրողի և բորսայի միջև: Նա ընդունում է իր հաճախորդ-ներդրողի գործարքի կատարելու հայտը, փոխանցում այն բորսա և կատարում ակտիվների գնել կամ վաճառել գործողությունները , որը բխում է հաճախորդի շահերից: Բրոկերները նաև առաջարկում են այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են ընկերությունների արժեթղթերի ներդրումը բորսայում, հետազոտությունների իրականացում, ներդրումային խորհուրդների տրամադրում : Սեփական հաճախորդներին սպասարկելու ընթացքում բրոկերները պարտավոր են հետևել օրենքներին ու ստանդարտներին: Մասնավորապես,  բրոկերը պարտավոր է իրականացնել հաճախորդի և նրա միջոցների աղբյուրի նույնականացման գործընթացը, ուստի բրոկերը հարցնում է հաճախորդների անձնագրային և այլ անձնական տվյալներ: Սա ստանդարտ պրակտիկա է: Sirius Capital-ն ի դեպ բրոկեր է և առաջարկում է հասանելիություն տարբեր արժեթղթերի առևտրին: Sirius Capital-ն ունի Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից ստացած բրոկերային լիցենզիա:

Կլիրինգային պալատ (կամ կլիրինգային կենտրոն) երաշխավորում է գործարքներում վճարումների կատարման ապահովում և գործարքի հաշվարկների փոխհատուցման ընթացակարգը: Կլիրինգային պալատները գործում են որպես միջնորդ գործարքի կողմերի միջև,որպեսզի նվազեցվեն հաշվի ռիսկերը և յուրաքանչյուր կողմ կատարում է հաշվարկներ ոչ թե միմյանց հետ, այլ կլիրինգային պալատի հետ: Երբ ներդրողը վաճառում է արժեթղթեր բորսայում, նա փողերը ստանում է հենց կլիրինգային կենտրոնի հաշվից: Սա ներդրողին երաշխավորում է, որ նա կստանա արժեթղթի վաճառքի ամբողջ գումարը և ամենակարճ ժամանակում , նույնիսկ եթե գնորդի կողմից գումարի փոխանցումը որևէ պատճառով ուշանում է:

Կլիրինգային կենտրոնը վճարումը մշակելուն պես ուղարկում է այդ տեղեկությունը դեպոզիտարիային: Դեպոզիտարիան վարում է արժեթղթերի սեփականության իրավունքների հաշիվ․ ում ինչքան արժեթղթեր են պատկանում : Կլիրինգային կենտրոնից գործարքի մասին տեղեկությունը ստանալուց հետո դեպոզիտարիան հաստատում է սեփականության իրավունքների փոխանցումը վաճառողից գնորդին:

Այսպիսով , արժեթղթերի շուկայում  ներդրումներ կատարելու համար ներդրողը պետք է բացի բրոկերային հաշիվ:

Բրոկերային հաշիվը դա հատուկ հաշիվ է բորսայում արժեթղթերի և արժույթի առևտրի համար: Այն անհրաժեշտ է գումար պահելու, արժեթղթերով գործարքներ կատարելու և դիվիդենդներ ու կուպոններ ստանալու համար: Այն բացվում է բրոկերի մոտ, օրինակ՝ Sirius Capital-ում:

Բրոկերային հաշիվ բացելը Sirius Capital-ում կլինի ձեր առաջին քայլը արժեթղթերի շուկայի ուսումնասիրման մեջ: Իսկ մենք կփորձենք ավելի մոտիկից ծանոթացնել ձեզ այդ շուկային մեր հաջորդ նյութերում:

Բոլոր հոդվածները

Թարմացվել է՝