Մեր մասին
Հաճախորդի իրավունքներ
Ցանկացած անձ ունի «ՍԻՐԻՈՒՍ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի մասին «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ, 120-րդ հոդվածներով, 126-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված տեղեկատվություն ստանալու իրավունք: Վերոնշյալ տեղեկությունները Ընկերությունը տրամադրում է անվճար, համապատասխան գրավոր դիմումը ստանալուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում, եթե հայցվող տեղեկության տրամադրման համար այլ ժամկետ սահմանված չէ։
«Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կարող եք գտնել հետևյալ հղումով՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=172249
Գրավոր դիմումը կարող է ներկայացվել հետևյալ եղանակներով:
- առձեռն` «ՍԻՐԻՈՒՍ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի գրասենյակում, կամ
- էլեկտրոնային փոստով` complaints@siriuscapital.am հասցեով, կամ
- փոստով` ՀՀ, ք. Երևան, 0009, Կորյուն 14 շենք, «Ա-Վերդի» բիզնես կենտրոն, 10-րդ հարկ հասցեով:
«ՍԻՐԻՈՒՍ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ –ի յուրաքանչյուր հաճախորդ մատուցվող ներդրումային ծառայությունների առնչությամբ դժգոհություններ/բողոքներ ունենալու դեպքում իրավունք ունի Ընկերությանը ներկայացնել Բողոք-պահանջ։ Բողոքների ներկայացման և քննարկման կարգն ու ժամկետները սահմանված են ընկերության՝ Հաճախորդների Բողոքների քննության Ընթացակարգում:
Հաճախորդն իր Բողոքը պետք է ներկայացնի գրավոր, ներքոնշյալ եղանակներով․
- առձեռն` «ՍԻՐԻՈՒՍ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի գրասենյակում հանձնելով, կամ
- փոստով` ուղարկելով «ՍԻՐԻՈՒՍ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի` ՀՀ, ք. Երևան, 0009, Կորյուն 14, «Ա-Վերդի» բիզնես կենտրոն, 10-րդ հարկ հասցեով, կամ
- էլեկտրոնային փոստով` ուղարկելով complaints@siriuscapital.am հասցեով:
Բողոքների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար հաճախորդները կարող են զանգահարել +374 12 300 900 հեռախոսահամարով:
Բողոք ներկայացնելու համար կարող եք օգտվել հետևյալ հղումներից՝
Հայտարարություն
«ՍԻՐԻՈՒՍ ԿԱՊԻՏԱԼ» ՓԲԸ-ի կողմից մատուցվող ծառայությունների հետ կապված և տասը միլիոն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջ պարունակող բողոքները հաճախորդի կողմից կարող են ներկայացվել Ֆինանսական համակարգի հաշտարարին՝ «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքով սահմանված արգով: Ֆինանսական համակարգի հաշտարարին
կարող են դիմել ֆիզիկական անձիք, ինչպես նաև այն անհատ ձեռնարկատեր կամ իրավաբանական անձ հաճախորդները, որոնք, Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու պահին, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի համաձայն, միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անձ են:
Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակ.
Հասցե` ՀՀ, 0010, ք. Երևան, Մ. Խորենացի փողոց 15, «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոն, 7-րդ հարկ
- Հեռախոս`
- +374 (60) 70-11-11
- Ֆաքս`
- +374 (10) 58-24-21
- Էլ. փոստ`
- info@fsm.am
- Կայք՝
- www.fsm.am
- Աշխատանքային ժամեր՝
- 09:00 — 18:00, բացի հանգստյան և տոն օրերից:
Ընդմիջում` 13:00 — 14:00
Թարմացվել է՝