Բլոգ

news

Խաղալիք թե՞ շահույթ

Եթե երեխաներ ունեք, ապա ամենայն հավանականությամբ ձեզ ծանոթ է այս իրավիճակը. հայտնվում է նոր թրենդային խաղալիք, որը գովազդում են բոլոր սոցիալական հարթակներում

5 րոպե

Եթե երեխաներ ունեք, ապա ամենայն հավանականությամբ ձեզ ծանոթ է այս իրավիճակը. հայտնվում է նոր թրենդային խաղալիք, որը գովազդում են բոլոր սոցիալական հարթակներում։ Այն ձեռք են բերում ձեր երեխայի ընկերները, և երեխան նույնպես ցանկանում է ունենալ, իսկ դուք հերթական անգամ հրաժեշտ եք տալիս ձեր գումարին։ Նաև գիտեք, որ ավելի ակտիվ են վաճառվում բրենդավորված խաղալիքները, որոնք ունեն ֆիլմերի և մուլտֆիլմերի հերոսների տեսք։ Այսօր գնորդները պատրաստ են ավել վճարել ոչ միայն խաղալիքի տեսքի համար, այլ իրենց մեջ խաղալիքի արթնացնող զգացմունքների Ըստ IMARC վերլուծական ընկերության տվյալների՝ 2024 թվականին խաղալիքների շուկայի ծավալը գնահատվել է 113,9 միլիարդ դոլար, և կանխատեսումների համաձայն՝ 2033 թվականին այն կհասնի 196,3 միլիարդ դոլարի, ընդ որում՝ տարեկան միջին աճի տեմպը 2025–2033 թվականների ընթացքում կկազմի 6,2 տոկոս։

Ընդ որում խաղալիքների շուկայում ակտիվորեն օգտագործվում է հեղինակային իրավունքի կիրառումը, որը օգնում է պաշտպանել ստեղծագործությունը և բարձրացնել բրենդի արժեքը։ Նման ընկերությունները, ինչպես՝ LEGO, Hasbro (HAS) և Mattel (MAT), օգտագործում են արտոնագրեր, ապրանքային նշաններ, և հեղինակային իրավունք իրենց եզակի դիզայնի, կերպարների և տեխնոլոգիաների պաշտպանության համար։ Հեղինակային իրավունքի վրա հիմնված այս մոտեցումը դուրս է գալիս առանձին խաղալիքների շրջանակից․ ընկերությունները օգտագործում են իրենց հեղինակային իրավունքը՝ ամբողջական ֆրանչայզինգ և ապրանքային գծեր զարգացնելու համար, ներառյալ ֆիլմեր, խաղեր և այլ ապրանքատեսակներ։ IP-խաղալիքների սեգմենտը առանցքային դիրք է զբաղեցնում խաղալիքների համաշխարհային շուկայում։ IP-խաղալիքներն այն ապրանքներն են, որոնք մշակված են հիմնվելով հեղինակային իրավունքի վրա՝ կապված կերպարների, բրենդների, արվեստի, մշակույթի և սյուժեների հետ։ Նրանց տարածվածությունը պայմանավորված է հայտնի IP-ների բարձր ճանաչելիությամբ, պատմողական բնույթով և հարուստ բովանդակությամբ։ Բացի այդ, IP-ի երկրպագուների մեծ բազան և երկրպագուների ու բրենդի միջև ձևավորված երկարատև էմոցիոնալ կապը նպաստում են գնորդների շրջանակի ընդլայնմանը։ IP-խաղալիքներն արդեն վաղուց ընդլայնել են իրենց երկրպագուների շրջանակը՝ երեխաներից բացի ներառելով նաև մեծահասակներին։

Այս բլոգում մենք կխոսենք մի քանի հայտնի IP-խաղալիքներ արտադրող բրենդների մասին, որոնք կարող են ներդրումների հետաքրքիր օբյեկտ հանդիսանալ։ IP-խաղալիքներն արդեն վաղուց ընդլայնել են իրենց երկրպագուների շրջանակը՝ երեխահատից բացի ներառելով նաև մեծահասակներին: Այս բլոգում մենք խոսելու ենք մի քանի հայտնի IP-խաղալիքներ արտադրող բրենդների մասին, որոնք կարող են ներդրումների հետաքրքիր օբյեկտ հանդիսանալ:

Pop Mart (9992 HK)

1754053192902-labubu_wqwqwqw.png

Pop Mart-ը առաջնորդում է IP-խաղալիքների արագ զարգացող չինական շուկան։ Ընկերությունն ունի ավելի քան 100 սեփական և լիցենզավորված IP-ների ծավալուն պորտֆել, 500-ից ավելի խանութ, ավելի քան 2300 ROBOSHOP վաճառքի ավտոմատ՝ ավելի քան 30 երկրում, և ակտիվորեն օգտագործում է խոշորագույն առցանց հարթակների հնարավորությունները։ Pop Mart-ը ներդրողների համար գրավիչ է իր IP-խաղալիքների լայն տեսականիով և գլոբալ ընդլայնման հավակնությամբ։ Ընկերությունն առաջարկում է խաղալիքներ մատչելի գներով և ձևավորում է ամուր էմոցիոնալ կապ կերպարների և սպառողների միջև։ Ըստ Bloomberg-ի կոնսենսուս-կանխատեսման՝ 2025 թ. հուլիսի 30-ի դրությամբ Pop Mart-ի հասույթը կարող է աճել տարեկան միջինում ավելի քան 30 տոկոսով (2025–2027 թվականներին)։

Pop Mart-ը հայտնի դարձավ իր «սուպեր-IP» Labubu կերպարով։ Labubu-ն ի սկզբանե հայտնվել էր The Monsters գեղարվեստական շարքի շրջանակում։ 2019 թվականին բեյջինյան Pop Mart ընկերությունը, որը զբաղվում է կոլեկցիոն խաղալիքներով, ճանաչեց Labubu-ի պոտենցիալը և այն վերածեց կոմերցիոն հաջող ապրանքային գծի։ Pop Mart-ը չէր վաճառում պարզապես խաղալիքներ, այն առաջարկում էր կոլեկցիոն արժեք, հանրաճանաչության տարր և էմոցիոնալ ներգրավվածություն։

Ընկերությունն իրագործեց նաև «բլայնդ-բոքս» մոդելը, որի դեպքում գնորդը գնում է փակ տուփ՝ առանց իմանալու, թե ներսում որ կերպարն է։ Այս հոգեբանական մոտեցումը խթանում էր հետաքրքրությունը և բարձրացնում վաճառքները։ Labubu-ի մասնակցությամբ հայտնիների հրապարակումները և խաղալիքների հերթերի լուսանկարները նպաստեցին կերպարի վարակիչ տարածմանը սոցիալական մեդիայում։ Labubu-ի հաջողությունը դուրս եկավ Հարավարևելյան Ասիայի սահմաններից։ Այսօր այդ կոլեկցիոն խաղալիքները հայտնի են ամբողջ աշխարհում՝ ոչ միայն երեխաների, այլև մեծահասակների շրջանում։

Bloks Group (325 HK)

1754053261792-labubu_2.png

Bloks ընկերությունը, որը հիմնադրվել է 2014 թվականին, այսօր համարվում է Չինաստանում հավաքովի կերպարային խաղալիքների շուկայի առաջատարներից։ Ընկերությունն օգտագործում է ավելի քան 500 արտոնագրից կազմված պորտֆել (հեղինակային իրավունքով) և համագործակցում է շուրջ 50 հայտնի ֆրանչայզինգի հետ, այդ թվում՝ Super Sentai, Ultraman, Superman, Batman, Harry Potter և Star Wars։ Bloks-ի նպատակը մատչելի գներով առաջարկել հավաքվող կերպարային խաղալիքների լայն տեսականի՝ տարբեր ճաշակ ու հետաքրքրություններ ունեցող գնորդների համար։ 2024 թվականին ամենավաճառվող սերիաներն էին՝ Ultraman, TRANSFORMERS, Hero Infinity և Kamen Rider։ Ըստ Bloomberg-ի կոնսենսուս-կանխատեսման՝ 2025 թ. հուլիսի 30-ի դրությամբ Bloks-ի հասույթը կարող է աճել տարեկան միջինում մինչև 36 տոկոսով (2025–2027 թվականներին)։

MINISO (9896 HK / MNSO US)

1754053369032-labubu_3.png

MINISO Group-ը համաշխարհային մանրածախ վաճառող է, որն առաջարկում է մոդայիկ, հեղինակային իրավունքով պաշտպանված դիզայնով կենցաղային ապրանքների լայն տեսականի մատչելի գներով։ Ընկերության լիցենզավորված IP-ապրանքները հիմնականում ներառում են՝ Sanrio, Disney, Chiikawa, Harry Potter և Barbie։ MINISO-ն իր սպառողներին սպասարկում է իր ընդարձակ խանութ ցանցի միջոցով, որի մեջ մտնում են MINISO և TOP TOY բրենդները։ Ընկերությունը բացել է իր առաջին խանութը Չինաստանի Գուանչժոու քաղաքում 2013 թվականին և այսօր արդեն ունի ավելի քան 7700 խանութ ամբողջ աշխարհում։ MINISO-ն ձգտում է համատեղել էսթետիկորեն գրավիչ դիզայնը և մատչելիությունը՝ դարձնելով ապրանքները հասանելի լայն շրջանակի համար։ Ըստ Bloomberg-ի կոնսենսուս-կանխատեսման՝ 2025 թ. հուլիսի 30-ի դրությամբ MINISO-ի հասույթը կարող է աճել տարեկան միջինում 16 տոկոսով (2025–2027 թվականներին)։

Բոլոր հոդվածները

Թարմացվել է՝