Ատոմային էներգետիկան կարող է գրավիչ գաղափար երևալ շուկայում երկարաժամկետ ներդրումների համար:Այն հանդիսանում է հուսալի, շուրջօրյա և անածխածին գեներացիայի սակավաթիվ աղբյուրներից մեկը, որիպահանջարկը կտրուկ աճել է տվյալների մշակման կենտրոնների (data centers) բումի և արհեստականբանականության (ԱԲ) զարգացման շնորհիվ: Ստեղծվում է մի իրավիճակ, երբ քաղաքական ու կլիմայականօրակարգերը և խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունների կոմերցիոն շահերը ձևավորում են այսէներգակրի նկատմամբ երկարաժամկետ կառուցվածքային պահանջարկ:
Արհեստական բանականության զարգացումը պահանջում է ահռելի քանակությամբ էլեկտրաէներգիա: Տվյալների կենտրոններին անհրաժեշտ է 24/7 ռեժիմով աշխատող էներգիա, որը կլինիգերհուսալի և շրջակա միջավայրի վրա կունենա նվազագույն ազդեցություն: Էներգետիկայի միջազգայինգործակալության (IEA) տվյալներով՝ տվյալների կենտրոններն արդեն իսկ սպառում են ԱՄՆ-ի էլեկտրաէներգիայիավելի քան 4%-ը, իսկ մինչև 2030 թվականը այդ ցուցանիշը կկրկնապատկվի՝ հասնելով 426 ՏՎտ·ժ-ի: Ընդ որում, տվյալների կենտրոնները կապահովեն այդ ժամանակահատվածում երկրի էլեկտրաէներգիայի սպառման ողջաճի գրեթե կեսը: Արևային և հողմային էներգիան կարող են հանդիսանալ հզոր աղբյուր, սակայն դրանցանկայունությունը դժվարություններ է ստեղծում անընդհատ սնուցում պահանջող օբյեկտների համար:
Այս համապատկերում տեխնոլոգիական ընկերություններն ավելի ակտիվորեն են դիտարկում ատոմայինէներգետիկան որպես մաքուր բազային գեներացիայի հնարավոր աղբյուր՝ բնական գազին զուգահեռ, որը դեռևսգերակշռում է տվյալների կենտրոնների մեծ մասի էներգետիկ հաշվեկշռում: Տեխնոլոգիական հսկաները, ինչպիսիք են Amazon, Microsoft, Meta և Google-ը, կնքում են էլեկտրաէներգիայի գնման բազմամյա խոշորպայմանագրեր (PPA)՝ սեփական ապագան ապահովագրելու համար:
- 2024թ. մարտին Amazon Web Services-ը ձեռք բերեց տվյալների կենտրոն Talen Energy-ից ևհամաձայնագիր ստորագրեց Փենսիլվանիայի «Սասքուեհանա» (Susquehanna) ԱԷԿ-ից էլեկտրաէներգիամատակարարելու վերաբերյալ: 2025թ. հունիսին Talen-ը ընդլայնեց գործարքը. նոր PPA-ն նախատեսում էմինչև 2042 թվականը Amazon-ին մատակարարել 1,920 ՄՎտ անածխածին միջուկային էներգիա:
- 2024թ. սեպտեմբերին Constellation Energy-ն հայտարարեց Microsoft-ի հետ իր պատմության մեջամենախոշոր՝ 20-ամյա PPA-ի ստորագրման մասին: Գործարքի նպատակն է վերագործարկել Փենսիլվանիայի «Թրի Մայլ Այլենդ» (Three Mile Island Unit 1) ԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը՝ Microsoft-իտվյալների կենտրոններն անածխածին էներգիայով ապահովելու համար:.
- 2024թ. հոկտեմբերին Amazon-ը ներդրեց ավելի քան 500 մլն դոլար փոքր մոդուլային ռեակտորների (SMR) մշակման մեջ՝ միջոցներ ուղղելով X-energy ընկերությանը և Dominion Energy-ի հետ հետազոտելով North Anna ԱԷԿ-ի հարևանությամբ SMR-ներ կառուցելու հնարավորությունը:
- 2024թ. հոկտեմբերին Google-ը հայտարարեց Kairos Power-ից էլեկտրաէներգիա գնելու մասին. առաջինռեակտորը պետք է շահագործման հանձնվի մինչև 2030 թվականը:
- 2025թ. հունիսին Meta-ն 20-ամյա պայմանագիր կնքեց Constellation Energy-ի հետ՝ 2027 թվականիցԻլինոյսի «Քլինթոն» ԱԷԿ-ի ողջ 1.1 ԳՎտ հզորությունը գնելու համար:
- 2026թ. հունվարին Meta-ն համաձայնագրեր կնքեց Vistra, TerraPower և Oklo ընկերություններիհետ՝ Prometheus AI սուպերկլաստերը սնուցելու նպատակով:
Հարկ է նշել, որ ուրանի և միջուկային ոլորտի բաժնետոմսերը 2024-2025 թվականներին կտրուկ աճել են ԱԲ-ի շուրջստեղծված իրարանցման ֆոնին: Որոշ ընկերություններ վաճառվում են այնպիսի գնով, որն արդեն ներառում էչափազանց լավատեսական սցենարներ: Եթե տվյալների կենտրոնների աճը դանդաղի, ԱԲ-ի նկատմամբհետաքրքրությունը սառչի կամ հայտնվեն էներգամատակարարման ավելի էժան այլընտրանքներ, ուրանի ևմիջուկային հատվածում կարող է տեղի ունենալ գների կորեկցիա (անկում):
Էներգետիկ անկախություն. Վերջին աշխարհաքաղաքական հակամարտությունները ցույց տվեցին Եվրոպայիխոցելիությունը գազային կախվածության հարցում: Եվրոհանձնաժողովը SMR-ների միջոցով էլեկտրաէներգիայիարտադրությունը դիտարկում է որպես էներգիայի հասանելիության, ապաածխացման և ներմուծումիցանկախանալու միջոց: 2026թ. մարտին կայացած միջուկային գագաթնաժողովում Եվրոհանձնաժողովինախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարեց միջուկային նախագծերի նոր ֆինանսական աջակցությանմասին՝ նախորդ տարիներին ատոմային էներգետիկայից հրաժարվելն անվանելով «ռազմավարական սխալ»:
2026թ. մարտի 10-ին Փարիզի գագաթնաժողովում Բելգիան, Բրազիլիան, Չինաստանը և Իտալիան միացանմիջուկային հզորությունները եռապատկելու մասին հռչակագրին՝ ստորագրող երկրների թիվը հասցնելով 38-ի:
Ստորև կդիտարկենք, թե որ արժեթղթերի միջոցով է հնարավոր ներդրումներ կատարել ատոմայինէներգետիկայի ոլորտում:
Ուրանի արդյունահանում և միջուկային վառելիքային ցիկլ

Cameco Corporation (CCJ US): Կանադական Cameco կորպորացիան ուրանի աշխարհի խոշորագույնհանրային արտադրողն է, որը վերահսկում է ողջ ցիկլը՝ հանքաքարի արդյունահանումից մինչև վառելիքիարտադրություն և ռեակտորների սպասարկում: Ընկերությունն իրականացնում է ուրանի արդյունահանում ևվերամշակում, ինչպես նաև մատուցում է աֆինաժի (զտման), կոնվերսիայի և միջուկային վառելիքիարտադրության ծառայություններ՝ սպասարկելով համաշխարհային ռեակտորային պարկի զգալի մասը: Հիմնական հասույթը ձևավորվում է Հյուսիսային և Հարավային Ամերիկայում:

Kazatomprom (KAP LI): Ղազախստանի ազգային ատոմային ընկերությունն է և բնական ուրանի աշխարհիխոշորագույն արտադրողը: Այն ապահովում է համաշխարհային արդյունահանման շուրջ 20%-ը: «Կազատոմպրոմի» բիզնես մոդելն ընդգրկում է նախառեակտորային միջուկային վառելիքային ցիկլի գրեթե բոլորփուլերը:

Centrus Energy (LEU US): Ամերիկյան ընկերություն, որը մասնագիտացած է առևտրային ԱԷԿ-ների համարցածր հարստացված ուրանի (LEU) մատակարարման մեջ: Հիմնական բիզնեսը ուրանի հարստացմանծառայությունների (SWU) վաճառքն է, ինչպես նաև բուն ուրանի մատակարարումը և ԱՄՆ էներգետիկայինախարարության համար պայմանագրային ծառայությունների մատուցումը: Centrus-ն ակտիվորեն զարգացնում էգազային ցենտրիֆուգների տեխնոլոգիան «American Centrifuge» նախագծի շրջանակներում, որն ուղղված էԱՄՆ-ի սեփական հարստացման հզորությունների ապահովմանը և արտաքին մատակարարներիցկախվածության նվազեցմանը:

NexGen Energy (NXE US): Կանադական ընկերություն, որը կառուցում է Rook I ուրանի հանքավայրը Կանադայում. սա աշխարհի խոշորագույն դեռևս չշահագործվող հանքավայրն է: Այն առանձնանում է ուրանի անոմալ բարձր պարունակությամբ, ինչը թույլ է տալիս մետաղը արդյունահանել շատ ցածր ինքնարժեքով: Ներդրողների համար կարևոր է հասկանալ, որ NexGen-ը pre-revenue (դեռևս եկամուտ չունեցող) ընկերություն է. առաջին վաճառքները սպասվում են միայն 2033-2034 թվականներին: Սա խաղադրույք է «պրեմիում կարգի ուրանի» վրա: Եթե Rook I նախագիծը ժամանակին գործարկվի, ընկերությունը կդառնա համաշխարհային գլխավոր խաղացողներից մեկը՝ ունակ թե՛ ծավալներով, թե՛ գնով մրցակցելու այնպիսի հսկաների հետ, ինչպիսիք են Cameco-ն և Kazatomprom-ը:

Uranium Energy (UEC US): ԱՄՆ-ում արագ աճող ուրան արդյունահանող ընկերություններից է: Մասնագիտացած է ստորգետնյա տարրալվացման (ISR) էկոլոգիապես մաքուր մեթոդի մեջ: Ունի երկուպատրաստի արտադրական կենտրոն Հարավային Տեխասում և Վայոմինգում: Տիրապետում է ՀյուսիսայինԱմերիկայի ուրանի ամենամեծ ռեսուրսին:

Energy Fuels (UUUU US): Ամերիկյան ընկերություն, որին պատկանում է ԱՄՆ-ում գործող միակուրանավերամշակման գործարանը: Ընկերությունը միաժամանակ կենտրոնացած է երկու շուկաների վրա՝ուրանի և հազվագյուտ հողային մետաղների, որոնք անհրաժեշտ են էլեկտրաշարժիչների և պաշտպանականտեխնոլոգիաների համար: Մինչև 2027-2029 թվականները նախատեսում է ստեղծել հազվագյուտ հողայինմետաղների արտադրության ամբողջական շղթա:

CGN Mining (1164 HK): Չինական պետական «China General Nuclear Power Corp» (CGN) կորպորացիայիդուստր ձեռնարկությունն է, որը մասնագիտացած է բացառապես ուրանի արդյունահանման մեջ կատարվողներդրումների վրա: Ունի մասնաբաժիններ խոշոր գործող հանքավայրերում, հիմնականում՝ Ղազախստանում(«Կազատոմպրոմի» հետ համատեղ ձեռնարկությունների միջոցով):
Որո՞նք են հնարավոր ռիսկերը
- Հումքի գների տատանողականություն. եթե ուրանի կամ հազվագյուտ մետաղների համաշխարհայինգները կտրուկ նվազեն, բիզնեսը կդառնա պակաս շահութաբեր:
- Ժամկետների խախտում. գործարանների նոր գծերի կամ հանքերի գործարկման հետաձգումը կարող էժամանակավորապես նվազեցնել բաժնետոմսերի արժեքը:
- Աշխարհաքաղաքական և կարգավորող ռիսկեր. օրենսդրական փոփոխությունները, հարկերը կամպատժամիջոցները կարող են հարվածել նախագծերի հեռանկարին:
Էներգետիկ ընկերություններ և էլեկտրակայանների օպերատորներ

Constellation Energy Corporation (CEG US)՝ ԱՄՆ-ի խոշորագույն մասնավոր ատոմային օպերատորը (~32 ԳՎտ հզորություն): 2026թ. հունվարին Calpine գազային ընկերության ձեռքբերումից հետո հզորություններնավելացել են ևս 23 ԳՎտ-ով: Ընկերությունը վաճառում է էլեկտրաէներգիա շուկայական գներով և ուղիղերկարաժամկետ պայմանագրերով տվյալների կենտրոններին, որոնք զգալի հավելավճար են վճարումերաշխավորված անածխածին էներգիայի համար:

Vistra Corp (VST US)՝ ԱՄՆ էլեկտրաէներգիայի խոշոր անկախ արտադրող: Ընկերությունը ակտիվորեն կնքում էերկարաժամկետ պայմանագրեր Meta-ի և AWS-ի հետ՝ միջուկային էներգիա մատակարարելու համար, ևզուգահեռաբար ընդլայնում է իր գազային պորտֆելը:

CGN Power (1816 HK)՝ Չինաստանի ատոմակայանների խոշորագույն օպերատորը: Շահագործում է ԱԷԿ-ներիպարկը, նախագծում և կառուցում է նոր հզորություններ՝ ներդնելով սեփական մշակման երրորդ սերնդի Hualong One (HPR1000) ռեակտորները:
Որո՞նք են հնարավոր ռիսկերը
- Կարգավորող ռիսկեր. միջուկային ոլորտը խստագույնս վերահսկվում է: Լիցենզիաների երկարաձգումըերաշխավորված չէ, իսկ քաղաքական կուրսի փոփոխությունը կարող է հանգեցնել կայաններիվաղաժամկետ փակման (ինչպես Գերմանիայում):
- Խոշոր վթարի ռիսկ. աշխարհի ցանկացած կետում տեղի ունեցած լուրջ միջադեպը կարող էակնթարթորեն փլուզել ողջ հատվածը:
- Մրցակցություն վերականգնվող աղբյուրների հետ. արևային էներգիան և մարտկոցայինտեխնոլոգիաները հետզհետե էժանանում են՝ լուծելով էներգիայի կուտակման խնդիրը:
- Աշխարհաքաղաքական ռիսկեր. պատժամիջոցները կամ լոգիստիկ խափանումները կարողեն առաջացնել վառելիքի դեֆիցիտ:
Առաջատար տեխնոլոգիաներ և փոքր մոդուլային ռեակտորներ (SMR)
Ավանդական ատոմակայանները հսկայական օբյեկտներ են՝ տասնյակ միլիարդավոր դոլարների արժողությամբ, որոնց կառուցումը տևում է 15-20 տարի: Փոքր մոդուլային ռեակտորները (SMR) միջուկային տեխնոլոգիաների նորսերունդ են, որոնք կոչված են լուծելու այս խնդիրը. զգալիորեն փոքր հզորությամբ ռեակտորները հավաքվում ենգործարանում՝ որպես կոնստրուկտոր, և պատրաստի բլոկներով տեղափոխվում են տեղանք՝ որպես սերիականարտադրանք: Հիմնական հաշվարկն այն է, որ սերիական արտադրությունը և ստանդարտացումը կնվազեցնենարժեքը և կկրճատեն կառուցման ժամկետները՝ ատոմային էներգետիկան հասանելի դարձնելով նորսպառողների, այդ թվում՝ արդյունաբերական օբյեկտների և տվյալների կենտրոնների համար: Հենց այդպատճառով Google-ը, Amazon-ը և Microsoft-ը արդեն ստորագրել են երկարաժամկետ պայմանագրեր SMR մշակողների հետ՝ ակնկալելով, որ մինչև 2030-ականների սկիզբը տեխնոլոգիան իրականություն կդառնա: Սակայն առայժմ արևմտյան արտադրության ոչ մի կոմերցիոն SMR չի գործում. նախագծերի մեծ մասը գտնվում էմշակման կամ թույլտվությունների ստացման փուլում, իսկ ամերիկյան միակ խոշոր նախագիծը չեղարկվեց 2023 թվականին՝ ծախսերի աճի պատճառով: Այսպիսով, SMR-ը միաժամանակ էներգետիկայի ամենահեռանկարայինև ամենառիսկային ուղղությունն է. տեխնոլոգիան մեծ հույսեր է ներշնչում, սակայն դրա իրական արժեքն ուժամկետները դեռևս մնում են հարց:

Oklo (OKLO US)՝ ամերիկյան ստարտափ, որը մշակում է 15-75 ՄՎտ հզորությամբ կոմպակտ միջուկայինռեակտորներ: Առաջին խոշոր հաճախորդը Meta-ն է, որը ստորագրել է 1.2 ԳՎտ-ի համաձայնագիրկանխավճարով, սակայն էներգիայի առաջին իրական մատակարարումները սպասվում են ոչ շուտ, քան 2030 թվականին: Ընկերությունը հավակնում է պլուտոնիումի պետական պաշարներին (20 տոննա), ինչը կարող էապահովել նրան վառելիքով մինչև 2030-ականների կեսերին HALEU-ի (բարձր հարգի ցածր հարստացվածուրան) արտադրության խոշոր գործարանների գործարկումը: Ներդրումը Oklo-ում վենչուրային խաղադրույք է SMR շուկայի պոտենցիալ աճի վրա: Ընկերությունն առայժմ հասույթ չի գեներացնում և չունի գործող էներգետիկակտիվներ. նրա ընթացիկ շուկայական կապիտալիզացիան արտացոլում է ապագա նախագծերի սպասումները, այլ ոչ թե առկա դրամական հոսքերը:

NuScale Power (SMR US)՝ փոքր մոդուլային ռեակտորների ամերիկյան մշակող: Ընկերության առաջատարտեխնոլոգիան VOYGR մոդուլն է, որը թույլ է տալիս ճկուն կերպով կարգավորել կայանների հզորությունը 77 ՄՎտ-ից մինչև 924 ՄՎտ: Ռեակտորը ստացել է ստանդարտ դիզայնի հաստատում NRC կարգավորողի կողմից: Բիզնեսի եկամտային մասը ներկա փուլում (2026թ. սկիզբ) բաղկացած է նախագծային վճարներից ևգործընկերության համաձայնագրերից: Ռազմավարական կենտրոնացումը տվյալների կենտրոններիէներգաապահովման և Ռումինիայում առաջին արտահանման նախագծի իրականացման վրա է: Ընկերությունըդեռևս վնասաբեր է:

Nano Nuclear Energy (NNE US)՝ բիզնես մոդելն ուղղված է մինչև 20 ՄՎտ հզորությամբ միկրոռեակտորներիշուրջ ուղղահայաց ինտեգրված էկոհամակարգի ստեղծմանը, որոնք նախատեսված են արագ տեղափոխման ևինքնավար աշխատանքի համար: Ի տարբերություն ավելի խոշոր SMR-ների, ընկերությունը շեշտը դնում էշարժունակության վրա (ZEUS և ODIN ռեակտորներ), ինչը թույլ է տալիս դրանք օգտագործել հեռավորշրջաններում, ռազմական բազաներում և տիեզերքում: Բացի նախագծումից, NNE-ն զարգացնում է օժանդակուղղություններ՝ վառելիքի արտադրություն (HALEU), տեղափոխում և խորհրդատվություն: Ընկերությունը գտնվում էներդրումային փուլում՝ միջոցներն ուղղելով լիցենզավորմանը և 2027 թվականին Իլինոյսի համալսարանումնախատիպի կառուցմանը:
Որո՞նք են հնարավոր ռիսկերը
- Տեխնոլոգիական ռիսկ. այս ոլորտի շատ նախագծեր դեռ մշակման փուլում են: Կառուցման իրականարժեքը և հուսալիությունը հայտնի կդառնա միայն առաջին օբյեկտների շահագործումից հետո, ինչըլավագույն դեպքում տեղի կունենա 2030-ականների կեսերին: Միջուկային շինարարությունները հաճախդուրս են գալիս բյուջեի և ժամկետների սահմաններից:
- Ֆինանսական ռիսկեր. նոր տեխնոլոգիաներ մշակող ընկերությունները կարող են տարիներ շարունակ«այրել» կանխիկ միջոցները նախքան առաջին հասույթի ստացումը: Նրանք կախված են կապիտալիմշտական ներգրավումից, և շուկայական իրավիճակի վատթարացման դեպքում կարող են բախվելֆինանսավորման պակասի:
Միջուկային էներգետիկայի ոլորտում կարելի է ներդրումներ կատարել նաև տարբեր ընկերությունների (այդ թվում՝ այս բլոգում նշվածների) բաժնետոմսերի դիվերսիֆիկացված փաթեթում՝ ETF-ների միջոցով: Օրինակ՝ ձեռք բերելով Global X Uranium ETF-ը (URA US):
