Բլոգ

news

Ներդրումներ կրիպտոարժույթում

Սովորաբար ներդրողները ընտրում են ակտիվներ իրենց ներդրումների համար (օրինակ՝ բաժնետոմսեր, պարտատոմսեր և այլն), հաշվի առնելով ակտիվի սպասվող եկամտաբերությունը և ռիսկերը: Ընկերությունները, որոնք թողարկում են բաժնետոմսեր և պարտատոմսեր, դրամական հոսքեր են ստեղծում իրենց գործունեությունից (բիզնես), ինչը թույլ է տալիս կազմել կարծիք այդ ակտիվների արդար արժեքի մասին:

5 րոպե

Սովորաբար ներդրողները ընտրում են ակտիվներ իրենց ներդրումների համար (օրինակ՝ բաժնետոմսեր, պարտատոմսեր և այլն), հաշվի առնելով ակտիվի սպասվող եկամտաբերությունը և ռիսկերը: Ընկերությունները, որոնք թողարկում են բաժնետոմսեր և պարտատոմսեր, դրամական հոսքեր են ստեղծում իրենց գործունեությունից (բիզնես), ինչը թույլ է տալիս կազմել կարծիք այդ ակտիվների արդար արժեքի մասին:

Բայց կրիպտոարժույթի (մասնավորապես բիթքոինի) համար չկան բազային դրամական հոսքեր ակտիվի ապագա եկամտաբերությունը գնահատելու համար: Բիթքոինի գինը որոշվում է այս գործիքի ընդունման աստիճանով: Բիթքոինի արժեքը աճում է, երբ դրա առաջարկը բավարարում է աճող պահանջարկը, իսկ պահանջարկը փոխվում է կախված ներդրողների՝ բիթքոյինի պոտենցիալի հանդեպ հավատով՝ դրա ավելի ընդլայնված ընդունման համար:

Կրիպտոարժույթի մեջ կարելի է ներդրումներ կատարել սպեկուլյատիվ նպատակներով՝ խաղալով շուկայի հույզերի վրա, այն է՝ շուկայի դինամիկայով, որն ոչ մի  կերպ հիմնված չէ ֆունդամենտալ պատճառների վրա:

Իսկ կարելի է ներդրումներ կատարել նաև կրիպտոարժույթում երկարաժամկետ նպատակներով՝ պորտֆելի դիվերսիֆիկացման համար (այսինքն՝ պորտֆելի ռիսկի նվազեցում ակտիվների բազմազանության հաշվին): Կրիպտոարժույթը կարող է խաղալ պաշտպանիչ մեխանիզմի դերը բորսայի շուկայի ուժեղ անկման դեմ  ոսկու նման)․ բիթքոինը չունի հիմնարար պատճառներ, որ պետք է համահունչ լինի (այսինքն՝ շարժվի նույն ուղղությամբ) հիմնական ռիսկային ակտիվների (օրինակ՝ բաժնետոմսերի) հետ երկարաժամկետ հեռանկարում: Այս նպատակով կարելի է ներդրումներ կատարել կրիպտոարժույթումմ՝ պորտֆելի փոքրիկ մասնաբաժնով (օրինակ՝ ոչ ավելի, քան 5% ձեր պորտֆելի չափից):

Sirius Capital առաջարկում է ներդրում կատարել կրիպտոարժույթում ETF-ների (ֆոնդերի շուկայում վաճառվող) միջոցով, որոնք ներդրումներ են կատարում կրիպտոարժույթի և կրիպտոարժույթի հետ կապված ակտիվների մեջ: Այս մոտեցումը ունի հետևյալ առավելությունները.

  1. Պարզեցված հասանելիություն։ Կարիք չկա ունենալ կրիպտոարժութային դրամապանակը։ ETF գնելու համար բավական է բրոքերային հաշիվ։ Կարիք չկա տիրապետել կրիպտոարժույթի պահպանման տեխնոլոգիաներին։
  2. Անվտանգություն։ Երբ ուղիղ տիրապետում եք կրիպտոարժութին, դուք պատասխանատվություն եք կրում մասնավոր բանալիի անվտանգ պահպանման համար, իսկ բանալիների կորուստը նշանակում է միջոցների կորուստ։ ETF-ների միջոցով ներդրում կատարելը ազատում է այս խնդրից, քանի որ ակտիվները կառավարում են մասնագետներ։
  3. Համակարգված միջավայր։ ETF-ները գործարկվում են կարգավորվող ֆինանսական համակարգերում, ինչը ապահովում է լրացուցիչ պաշտպանություն ներդրողների համար և բարձրացնում գործիքի նկատմամբ վստահությունը։

ETF-ներում ներդրում կատարող ներդրողները չունեն կրիպտոարժույթի ուղիղ հասանելիություն և չեն կարող այն օգտագործել, օրինակ, գործարքներ կատարելու համար։ Բայց դա գրավում է նրանց, ովքեր ցանկանում են ներդրում կատարել բիթքոինի մեջ՝ ավանդական գործիքների շրջանակներում։

iShares Bitcoin Trust ETF (Տիկեր՝ IBIT)—ֆոնդը տիրապետում է բիթքոինին՝ որպես իր հիմնական ակտիվ։

Grayscale Ethereum Trust ETF (ETHE ներդրում Ether-ում։

Bitwise Crypto Industry Innovators ETF (Տիկեր՝ BITQ) տիրապետում է այնպիսի ընկերությունների բաժնետոմսերի պորտֆելին, որոնք կառուցում են կրիպտոարժույթի շուկայի զարգացման հիմնական ենթակառուցվածքը (կրիպտոարժույթների հանքերի, հանքարդյունաբերական սարքավորումներ արտադրող ընկերություններ, բրոքերային ընկերություններ և այլ խաղացողներ): Այս ֆոնդի լավագույն 10 ընկերություններն են . MicroStrategy, Coinbase Global, MARA Holdings, Northern Data, Riot Platforms, Core Scientific, Galaxy Digital, Applied Digital, IREN, TeraWulf։

ProShares Bitcoin ETF (Տիկեր՝ BITO) ներդրումներ է կատարում բիթքոինի ֆյուչերսներում, այսինքն ըստ էության շուկայի կողմից սպասվող բիթքոինի ապագա գնի մեջ։

ProShares Short Bitcoin ETF (Տիկեր՝ BITI)ձգտում է ձեռք բերել ներդրումային այնպիսի արդյունքներ, որոնք համապատասխանում են բիթքոինի եկամտաբերության հակառակ մեծությանը։ Ֆոնդը չի իրականացնում բիթքոինի ուղիղ վաճառք։ Փոխարենը, ֆոնդը ձգտում է օգուտ ստանալ բիթքոինի գնի անկումից։

Հիշե՜ք, կրիպտոարժույթի գինը ապրել է ինչպես մեծ վերելքներ այնպես էլ եղել են գնիջեցումներ։ Ակտիվը բավականին փոփոխական է։ Այս ակտիվում ներդրում կատարելու ժամանակ հաշվի առեք ռիսկերն։

Բոլոր հոդվածները

Թարմացվել է՝