Բլոգ

news

Ներդրումներ ամբողջ աշխարհում

ԱՄՆ-ի ֆոնդային շուկան աշխարհի ամենախոշոր և զարգացած շուկաներից մեկը, ինչը պայմանավորված է ամերիկյան տնտեսության չափերով ու կայունությամբ, ներդրողների (այդ թվում օտարերկրյա) մեծ քանակի շնորհիվ բարձր լիկվիդությամբ, դոլարի կարգավիճակով՝ որպես համաշխարհային պահուստային արժույթ , ՏՏ ընկերությունների զգալի բաժնով, ինչպես նաև արդյունավետ կարգավորմամբ։

5 րոպե

ԱՄՆ-ի ֆոնդային շուկան աշխարհի ամենախոշոր և զարգացած շուկաներից մեկը, ինչը պայմանավորված է ամերիկյան տնտեսության չափերով ու կայունությամբ, ներդրողների (այդ թվում օտարերկրյա) մեծ քանակի շնորհիվ բարձր լիկվիդությամբ, դոլարի կարգավիճակով՝ որպես համաշխարհային պահուստային արժույթ , ՏՏ ընկերությունների զգալի բաժնով, ինչպես նաև արդյունավետ կարգավորմամբ։

Սակայն, ներդրումային պորտֆելի ձևավորման ժամանակ միայն մեկ տնտեսությունում կապիտալ կենտրոնացնելը ռիսկեր է պարունակում։ Դիվերսիֆիկացիայի նպատակով խորհուրդ է տրվում ակտիվները բաշխել տարբեր աշխարհագրական տարածաշրջաններում, քանի որ տարբեր երկրների ֆոնդային շուկաների դինամիկան տարբեր ժամանակահատվածներում կարող է էականորեն տարբեր լինել։ Այնուամենայնիվ, գլոբալ ցնցումների ժամանակ , ինչպիսիք են տնտեսական ճգնաժամերը, պատերազմները կամ համավարակները, բոլոր շուկաները , որպես կանոն, ցույց են տալիս բացասական դինամիկա, քանի որ ներդրողները ձգտում են նվազեցնել ռիսկային ակտիվների մասնաբաժինը։

Պետք է նկատել , որ անգամ այն տարիներին, երբ շուկաները ցուցաբերում էին անկում, հաջորդող ժամանակահատվածներում տեղի էր ունենում դրանց վերականգնումը, իսկ աճը փոխհատուցում էր նախորդ անկումը։ Ընդհանուր առմամբ, վերջին 10 տարիներին (մինչև 2024 թվականի ավարտը ) զարգացած երկրների ֆոնդային շուկաները ցուցաբերել են դրական դինամիկա դոլարային արտահայտությամբ միջինում տարեկան աճելով 8%-ով ։

Զարգացած և զարգացող ֆոնդային շուկաների դինամիկան դոլարով (2025 թ մարտի 11-ի դրությամբ)* Screenshot 2025-03-12 at 19.08.30.png Աղբյուր՝ Bloomberg, Sirius Capital

* Այստեղ և հետագայում համաշխարհային ֆոնդային շուկայի դինամիկան ցուցադրելու համար օգտագործվել է MSCI ACWI ինդեքսը, զարգացած տնտեսությունները ՝ MSCI World, զարգացող շուկաները ՝ MSCI Emerging Markets: 2025 թվականի դինամիկան ցուցադրված է տարեսկզբից մինչև 2025 թվականի մարտի 11-ը:

Այս բլոգում ֆոնդային շուկաների դինամիկան ցույց տալու համար օգտագործվում են MSCI ինդեքսները։ MSCI ինդեքսները (Morgan Stanley Capital International)՝ ֆոնդային ինդեքսների խումբ է , որոնք մշակվել են տարբեր համաշխարհային շուկաներում բաժնետոմսերի դինամիկան հետևելու համար։ Դրանք լայնորեն օգտագործվում են ներդրողների, ֆոնդերի և վերլուծաբանների կողմից ՝ շուկայական արդյունաբերությունը գնահատելու, ներդրումային պորտֆելներ կազմելու և ռիսկերի կառավարման համար։ MSCI զարգացած շուկաները ներառում են՝ Ավստրալիա, Ավստրիա, Բելգիա, Կանադա, Դանիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հոնկոնգ, Իռլանդիա, Իսրայել, Իտալիա, Ճապոնիա, Նիդերլանդներ, Նոր Զելանդիա, Նորվեգիա, Պորտուգալիա, Սինգապուր, Իսպանիա, Շվեդիա, Շվեյցարիա, Մեծ Բրիտանիա և ԱՄՆ։ MSCI զարգացող շուկաները ներառում են՝ Բրազիլիա, Չիլի, Չինաստան, Կոլումբիա, Չեխիա, Եգիպտոս, Հունաստան, Հունգարիա, Հնդկաստան, Ինդոնեզիա, Կորեա, Քուվեյթ, Մալայզիա, Մեքսիկա, Պերու, Ֆիլիպիններ, Պոլսկա, Քաթար, Սաուդյան Արաբիա, Հարավային Աֆրիկա, Թայվան, Թայլանդ, Թուրքիա և Միացյալ Արաբական Էմիրություններ։

ETF-ների (բորսայական ներդրումային ֆոնդի) միջոցով, որոնք հետևում են որոշակի երկրների ինդեքսների դինամիկային, կարելի է ներդրումներ կատարել տարբեր երկրների ֆոնդային շուկաներում: Ստորև մենք ձեզ կառաջարկենք այս տարբերակներից մի քանիսը:

Զարգացած տնտեսությունների ETF ցանկ

Զարգացած ֆոնդային շուկաների դինամիկան դոլարով (2025 թ մարտի 11-ի դրությամբ) Screenshot 2025-03-12 at 19.11.44.png Աղբյուր՝ Bloomberg, Sirius Capital

Զարգացող տնտեսությունների ETF ցանկ

Զարգացող ֆոնդային շուկաների դինամիկան դոլարով (2025 թ մարտի 11-ի դրությամբ) Screenshot 2025-03-12 at 19.12.27.png Աղբյուր՝ Bloomberg, Sirius Capital

Բոլոր հոդվածները

Թարմացվել է՝